Ներքին 4 տարի առաջ - 15:32 02-06-2022

15 կուսակցություններ զորակցություն են հայտնում մեր հայտարարության մեջ արտացոլված սկզբունքներին. Իշխան Սաղաթելյան

15 կուսակցություններ զորակցություն են հայտնում հայտարարության մեջ արտացոլված սկզբունքներին և դրանք գնահատում կենսական Հայ ժողովրդի և Հայոց պետականության լինելիության հարցում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Նա նաեւ նշել է. «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության վերաբերյալ․

Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերս, հաստատելով, որ.
• գործող իշխանությունների կողմից երկրում որդեգրված հակասահմանադրական ընթացքը փաստացի մենիշխանության է տարել երկիրը,
• խորհրդարանական պետության ներկայացուցչական բարձրագույն մարմնում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, երկրի համար օրհասական այս իրավիճակում, քաղաքական մեծամասնության կողմից մերժվում են ազգային-պետական շահերին առնչվող կարևորագույն քննարկումներն ու որոշումների կայացումը,
• գնալով խորանում են Հայաստանի պետականությանն ու ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքները, անտեսվում են Հայ ժողովրդի կենսական շահերը՝ երկիրը կանգնեցնելով պետականության կազմաքանդման շեմին,

կենսական անհրաժեշտություն ենք համարոււմ «Հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության ընդունումը:

Զորակցում ենք հայտարարության մեջ արտացոլված սկզբունքներին և դրանք գնահատում կենսական Հայ ժողովրդի և Հայոց պետականության լինելիության հարցում:
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, հասարակական միավորումներին ու անհատներին համախմբվել սույն հայտարարության սկզբունքների և Հայ ժողովրդի ազգային պետական շահերն արտացոլող օրակարգերի շուրջ:
/Հայտարարությունը բաց է միանալու համար/։

Հայտարարությանը միացել են հետևյալ կուսակցությունները՝
1.«5165 շարժում» կուսակցություն
2.«Ազատություն» կուսակցություն
3.«Ազգային անվտանգություն» կուսակցություն
4.«Ազգային համաձայնություն» կուսակցություն
5. ԱԻՄ կուսակցություն
6.«Երկիր Ծիրանի» կուսակցություն
7․ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
8. «Ժառանգություն» կուսակցություն
9. «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություն
10. «Համերաշխություն» կուսակցություն
11. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
12. «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն
13. «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն
14․Ռեֆորմիստների կուսակցություն
15․«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով