Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Զապորոժիեի ԱԷԿ-ի տրանսպորտային արտադրամասին. վնասվել են մեքենաներ և լիցքավորման կայաններ։ Այս մասին հայտնել են կայանից։
«Հարվածների հետևանքով վնասվել է երեք ավտոմեքենա, որոնցից երկուսն ամբողջությամբ ոչնչացել են հրդեհից։ Վնասվել են նաև վառելիքի լիցքավորման սյուները և արտադրամասի շենքի ապակիները»,- ասվում է կայանի հաղորդագրության մեջ։
Կրկնակի հարձակումների բարձր վտանգը պահպանվում է։ Տուժածների մասին չի հաղորդվում։