Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները հայտնել են, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի և նրա ռեակտորների անվտանգության համակարգերը հրդեհի հետևանքով չեն տուժել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի խոսքով, կայանը շարունակում է բնականոն աշխատանքը։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ևս պարզաբանել է, որ ատոմակայանի տարածքում ռադիացիոն ֆոնը նորմայի սահմանում է։