Ներքին 3 ամիս առաջ - 09:31 12-06-2026

ԿԸՀ-ն պարտավոր է անվավեր հայտարարված տեղամասերում նոր քվեարկություն անցկացնել. Չալաբյան

Ինչպես գիտեք երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկեց ընտրությունների արդյունքները 10/51 և 35/65 ընտրական տեղամասերում. դրանում թերևս որևէ արտառոց բան չէր լինի, հաշվի առնելով որ այդ ընտրական տեղամասերում զանգվածային խախտումներ էին իսկապես եղել, եթե դրա արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չկորցներ ընտրողների 213 քվե, այն պայմաններում երբ նրան ընդամենը ընտրություններում նախնական արդյունքների հաշվարկով չէր բավարարում 50 քվե ընտրական շեմը հաղթահարելու համար։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Սա բնականաբար ստեղծում է անորոշություն կապված նրա հետ, թե ԲՀԿ-ն հաղթահարում է արդյոք ընտրական շեմը, թե չէ։ Իրականում օրենքը սա հստակ կարգավորում է։ Ընտրական օրենսգրքի 111-րդ հոդվածը միարժեք սահմանում է հետևյալը, որ եթե խախտումների արդյունքում հնարավոր չէ որոշել ընտրության իրական արդյունքը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է, ոչ թե կարող է, պարտավոր է տվյալ տեղամասերում մեկ շաբաթվա ընթացքում նոր քվեարկություն նշանակել, այլապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ևս պարտավոր է ամբողջապես չեղարկել ընտրությունների արդյունքները ողջ Հանրապետությունում։ Ուստի այս իրավիճակում ես կոչ եմ անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հրատապ կարգով մեկ շաբաթվա ընթացքում հայտարարել տվյալ տեղամասերում նոր քվեարկության մասին, այլապես մեր բոլոր ընդդիմադիր գործընկերները պետք է ևս հրատապ դիմեն վարչական դատարան, պահանջեն չեղարկել ընտրությունները ամբողջ Հանրապետության տարածքում։
Սա այն հստակ ալգորիթմն է, որը հնարավորություն կտա այս անորոշությունից դուրս գալ և վերականգնել մեր բոլորի ընտրական իրավունքը»։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր