Ներքին 5 ամիս առաջ - 23:12 11-06-2026

Արթուրին բաց թողեցին, իսկ վարչապետի անբարոյականությունը շուտով կմոռացվի․ Արամ Քոչարյան

«Բոլորին դեմ եմ» կուսակցության պատգամավորության թեկնածու Արամ Քոչարյանը գրում է․

«Արթուր Օսիպյանին բաց թողելու հանգամանքը դարձել ա քաղաքական կապիտալ պոկելու բացահայտ մրցավազք։ «Չէ, ես եմ արել», «չէ չէ, ես եմ առաջինը ասել», «չէ չէ էս մեր երկրի ժողովրդավարության հաղթանակն ա», «ապրած կենա թագավորը» և այլն։

Իսկ տակը իմ համար մնաց, դառը, հիասթափեցնող իրականություն։ Իմ երկրի վարչապետը զազրելի արտահայտություն արեց, թիրախավորեց հազարավոր մարդկանց, փորձեց կռուտիռ անել թռածի 50 երանգներով, չստացվեց, բայց արդյունքում էդ հարցը լղոզվեց ու գնաց։

Արթուրին բաց թողեցին, հացադուլը ավարտվեց, բոլորը ուրախ են ու երջանիկ, իսկ վարչապետի արած անբարոյականությունը շուտով կմոռացվի, կանցնի-կգնա։

Այս իրավիճակում, ինձ բան չի մնում անել, քան, հիշեցնել գործընկերոջս բարձրացրած հարցը Նիկոլ Փաշինյանին, որ տենց էլ անպատասխան մնաց։

Նիկոլ Փաշինյան, դու ինչու՞ ես ծնվել»։

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
16:16 Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը
18:38 Պաշտպանվելու հնարավորություն չունեմ. Քոչարյանը չի կարողանում ծանոթանալ «Մարտի 1-ի» գործի նյութերին
19:15 Ծափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ» բետոնախառնիչը, վերջինը կողաշրջվել է