Ներքին Միտք 5 ամիս առաջ - 19:36 04-06-2026

Ո՞վ է Գուրգեն Սիմոնյանը. ինչու չի կարելի նրան ընտրել. Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր, հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ո՞վ է Գուրգեն Սիմոնյանը. ինչու չի կարելի նրան ընտրել

8 տարի է Հայաստանը և հայերը անցնում են ծանր փորձությունների, կորուստների ու ողբերգությունների միջով։

Այս տարիները քննություն էին ոչ միայն հասարակության, այլև քաղաքական գործիչների համար։ Յուրաքանչյուրը հնարավորություն ուներ ցույց տալու՝ ինչի կողքին է կանգնած, ինչի համար է պայքարում, և ինչ պատասխանատվություն է պատրաստ կրել։

8 տարվա մեջ որտե՞ղ էր «Շնորհապետական» կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանը, երբ՝
կորոնավիրուսի ժամանակ ՔՊ-ի ապաշնորհության ու ստերի պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ էին մահանում

Երբ զավթում էինդատարանները և դատավորների գլխին գործ սարքում,
Երբ 44 օր ստի մեջ պահելով՝ զոհում էին մեր զինվորներին,
Երբ Արցախն ազատագրած հերոսների գլխին գործ էին սարքում ու բանտերը լցնում,
Երբ զոհված մայրերին քարշ էին տալիս Եռաբլուրով,

Երբ 44 օր ստի մեջ պահելուց հետո հանձնեցին Արցախի 75%-ը ու չհեռացան քաղաքականությունից, այլ մեր պահած ու սիրած Շուշին կոչեցին դժբախտ ու դժգույն,
Երբ հանձնում էին Բերձորն ու Աղավնոն՝ էթնիկ զտման ենթարկելով հայերիս ու դուռ բացում
Ջերմուկի վրա հարձակման
Երբ ասում էին՝ Տեղ գյուղից այն կողմ արդեն Ադրբեջան է,

Երբ հարձակվեցին Ջերմուկի, Սյունիքի վրա ու խլեցին Երևանի չափ տարածք,
Երբ դատարանի դահլիճում սպանվեց Արմեն Գրիգորյանը,
Երբ Սոնա Մնացականյանի վրաերթը մնաց առանց արժանի պատժի,
Երբ Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում,

Եբ Արցախի՝ Ադրբեջանի կազմում ճանաչման արդյունքում 150 հազար մարդ ենթարկվեց էթնիկ զտման,
Երբ ամեն օր, ամեն վայրկյան տեռոր էին անում ու շարունակում են անել Եկեղեցու դեմ,
Երբ անմեղ ու արժանավոր հոգևորականների գլխին եմ գործ սարում ու բանտարկում
Երբ Երևանում, Ալավերդիում ընտրագողություն էին անում, և երբ ապօրինի կալանավորում էին քաղաքապետերին, համայնքապետերին

Երբ Հայոց ցեղասպանության մեջ մեղադրում են զոհերին, այսինքն՝ մեր ընտանիքներին,
Երբ ոտնահարում են արցախցիների վերադարձի իրավունքը,
Երբ մեր դեմ կատարված հանցագործությունների հայցերը հետ են ուզում կանչել դատարաններից,
Երբ հանձնում էինՏավուշի տարածքները, լավագույն բարձունքները,
Երբ հանձնեցին Գորիս-Կապան ճանապարհը։

Երբ արցախցիներիդեմ ռասիստական ապարտեիդ են իրականացնում
Ո՞ւր էր նա այն 9 ամիսներին, ամեն 282 օրը, երբ հայերը շրջափակման մեջ էին մահանում էին սովից, ահաբեկվում ու վիժում

Ո՞ւր էր նա, երբ ամեն օր մեր Հայաստանը փոքրանում էր, իսկ մեր կորուստները՝ մեծանում։
Ո՞վ է այդ տղան, որ պետք է լինի մեր Ազգային ժողովում, երբ ոչ մի նեղ օր մեզ հետ չի եղել, և իր անտարբերությամբ օժանդակել է իմ ընկերների արյունն անարգածներին։
Ի՞նչ է արել այդ տղան՝ բացի հարցազրույցներ տալուց։

Ոչ մի բան։
Ես նրան որևէ տեղ չեմ տեսել՝ բացի լրատվամիջոցների տաղավարներից։
«Շնորհապետական» նշանակում է արժանավորների իշխանություն։

Արժանավորությունը կոչումով չի տրվում, կուսակցության անունով չի տրվում, գեղեցիկ խոսքերով չի տրվում։
Այն վաստակում են գործով։

Իսկ նա չի ստացել այդ արժանիքը՝ ինձ ու քեզ համար օրենք ընդունելու և մեզ ներկայացնելու։
Չընտրես մեր նեղ օրերի անտեսանելի ուրվականին, ոչ մի բան չարածին

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան