Ներքին 2 ամիս առաջ - 09:30 01-06-2026

Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշումն ընդունվել է 1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի կողմից:

Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին, և այդ ժամանակից նշվում է ամեն տարի։

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա ծագումը սկսվում է 1925 թվականից, երբ տարբեր երկրների ներկայացուցիչներ հավաքվեցին Շվեյցարիայի Ժնև քաղաքում՝ առաջին Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսի համար։

Այս համաժողովից հետո աշխարհի մի շարք կառավարություններ մեկ օր նշանակեցին որպես Երեխաների օր՝ կարևորելու երեխաների խնդիրները։ Հետպատերազմյան տարիներին ամբողջ աշխարհի երեխաների առողջության և բարեկեցության մասին հոգ տանելը շատ կարևոր էր։

Պատերազմի ժամանակ նրանցից շատերը կորցրել էին իրենց հարազատներին, մնացել որբ: Հենց 1949-ին թվականին Փարիզում ընթացող կանանց կոնֆերանսի ներկայացուցիչները կոչ արեցին բոլոր մարդկանց՝ պայքարել հանուն խաղաղության։

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում