Ներքին 4 ամիս առաջ - 14:17 29-05-2026

Քրիստոնեությունն ու հայրենիք հանձնելն անհամատեղելի են․ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին, ով այսօր հայտարարել է, թե ընդդիմադիր ուժերի ղեկավարները թող մտնեն ուղիղ եթեր ու ասեն, թե Ավետարանը, Աստվածաշունչն ու Նոր Կտակարանն ինչով են իրարից տարբերվում։

Շարմազանովը, ի պատասխան Փաշինյանի, նշել է, որ Սաղմոսներ անգիր անելով ու Ավետարանից մեջբերումներ անելով միայն քրիստոնյա չեն դառնում։

«Նիկոլ, դու էլ որ Աստվածաշնչի ու Ավետարանի տարբերությունը գիտես, ու՞մ է պետք։
Նիկոլն ասում է, որ ինքը Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ է, իսկ ընդդիմության լիդերներին առաջարկում է առանց կողմնակի օգնության ասել, թե ո՞րն է Աստվածաշնչի ու Ավետարանի տարբերությունը։

Նիկոլ, որ դու էլ գիտես էդ տարբերությունը, ու՞մ է պետք։

Սաղմոսներ անգիր անելով ու Ավետարանից մեջբերումներ անելով միայն քրիստոնյա չեն դառնում։

Քրիստոնեությունը սեր է, ներողամտություն է, գթասրտություն է ու, նախեւառաջ, գործ է։

Քրիստոնեությունն ու ատելության քարոզը անհամատեղելի են։

Քրիստոնեությունն ու լաչառությունն անհամատեղելի են։

Քրիստոնեությունն ու հայրենիք հանձնելն անհամատեղելի են։

Քրիստոնեությունն ու մեծամտությունը, նաեւ հպարտությունը անհամատեղելի են։

Մի քիչ զուսպ եղիր ու հերիք է զբաղվես փարիսեցիությամբ»,- նշել է Շարմազանովը։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան