Ներքին 4 տարի առաջ - 12:59 10-05-2022

Մենք բախումների չենք գնալու, մենք ցնցումների տանելու հայրենիք չունենք. Էդուարդ Շարմազանով

«Ռեժիմը խուճապի մեջ է, նրանք կարող էին ծանուցում ուղարկել, և ՀՀԿ երիթթևի ղեկավարը հանգիստ կգնար, բայց դա իրենք չեն արել, ուզում են խուճապ տարածել։ Ուզում են մեր երիտասարդների շրջանակում վախի մթնոլորտ տարածել, բայց դա նրանց չի հաջողվելու․ մեր տղաներն ավելի վճռական են տրամադրված։ Նիկոլին դա չի հաջողվելու։ Նման ձևով առավոտ շուտ բերման ենթարկելը խոսում է այն մասին, որ նիկոլական ռեժիմը ցայտնոտնի մեջ է»,- այս մասին ասյօր «Դիմադրության» շարժման քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀԿ երիտթևի ղեկավարի բերման ենթարկվելուն։

«Մենք բախումների չենք գնալու, բախումների գնում են միայն սադրիչները և նիկոլականները, մենք ցնցումների տանելու հայրենիք չունենք, մեր նպատակն է խաղաղ անհնազանդության միջոցով ցույց տալ, որ Նիկոլը չունի լեգիտիմություն և իշխանություն Հայաստանում, և Հայաստանը մերժում է Նիկոլի թուրք-ադրբեջանական խաղաղասիրական օրակարգը»,- ասաց Շարմազանովը՝ պատասխանելով իրենց հետագա քայլերի մասին հարցերին։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես են որոշելու՝ ովքեր են հանրության համար ընդունելի մարդիկ, որպեսզի ներգրավվեն ժամանակավոր կառավարության մեջ, Շարմազանովն ասաց.«Կգա ժամանակը, կորոշենք, այս պահին Հայաստանի համար ամենաանընդունելի և ոչ պետականամետ անձը Նիկոլ Փաշինյանն է»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ