Երևան +21°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:48 04-10-2021

Սերժ Սարգսյանի վերջին ելույթից հետո ցնցումների մեջ են ընկել մե՛կ Հայաստանի ապազգային շրջանակները, մե՛կ էլ Ադրբեջանի ղեկավարը. Շարմազանով

«Ալիևի հայտարարությունը ոչ միայն պետական ղեկավարին ոչ հարիր, այլ՝ «պլենդուզի» մակարդակից ցածր, մանկապարտեզի երեխայի հայտարարություն է»,- այս մասին «Փաստինֆո»-ի զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով Սերժ Սարգսյանի վերաբերյալ Ալիևի հայտարարություններին:

Այսօր Ադրբեջանի նախագահը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է օկուպացված Մատաղիս, ինչպես նաև Ալիևը հերթական լկտի հայտարարություններ է արել այս անգամ էլ Սերժ Սարգսյանի հասցեին՝ նրան անվանելով «դասալիք»:

Հիշեցնենք, որ Ալիևի այս հոխորտանքը հաջորդել է Սերժ Սարգսյանի ավելի վաղ արված հայտարարությանը, որում նա հիշեցրել է Ալիևին , որ թե՛ ինքը, թե՛ հայրը՝ Հեյդար Ալիևը, պարտվել են Հայաստանի նախորդ երեք նախագահներին թե ռազմի և դիվանագիտության դաշտում։ «Եթե չլիներ 2018-ի դրսի ուժերի մեծ օժանդակությամբ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևը ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը»,- ասել էր ՀՀ երրորդ նախագահը՝ խոսքն ուղղելով Ալիեւին։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Սերժ Սարգսյանի վերջին ելույթից հետո «ցնցումների մեջ են ընկել մե՛կ Հայաստանի ապազգային շրջանակները, մե՛կ էլ Ադրբեջանի ղեկավարը».

«Սերժ Սարգսյանն իր ելույթում ճշմարտությունն է ասել, իսկ ճշմարտությունից դաղվում են, ցնցումների մեջ են ընկնում:Ինչու բանակցություններին ծանոթ դիվանագիտական շրջանակների համար գաղտնի՞ք է, թե ինչպես են եղել Ալիև-Սարգսյան բանակցությունները, ի՞նչ արդյունք է եղել: Ալիևը հոգեբանորեն պարտվել է Սերժ Սարգսյանին՝ թե՛ 2016թ-ին ռազմի դաշտում, թե՛ 2008-2018թթ-ի բանակցություններում: Դրա վառ ապացույցը ԵԱՀԿ համանախագահների հայտարարությունն է, որտեղ պարտադիր էր ինքնորոշման իրավունքի իրացումը, դրա վառ ապացույցը Կազանյան փաստաթուղթն է, Սանկտ-Պետերբուրգն է, Վիեննան, ինչպես նաև Ալիևի լացակումած հայտարարությունը, որ իրեն փակ դռների հետևում միջազգային հանրությունը իրենից պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը»,- ընդգծել է Շարմազանովը:

Նրա խոսքով՝ Ալիևը սրանով ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր պարտված լինելը Սերժ Սարգսյանի առաջ. «Ալիևն ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ ինքը հաղթել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:Նա ուզում է ամբողջ աշխարհին, առաջին հերթին իր քաղաքացիներին, իրեն, ցույց տալ, որ ինքը հաղթել է Սերժ Սարգսյանին:

Բայց Ալիևը պարտվել է, կարծում եմ, բոլորն էլ գիտեն, որ եթե 2018թ-ի իշխանափոխությունը չլիներ, ու Հայաստանում իշխանության չգար իրենց «կառուցողական» գործընկերը, ապա լրիվ այլ կլիներ, քանի որ նույն պատերազմը փորձեց սանձազերծել 2016թ-ին, բայց բոլորս տեսանք՝ ինչ եղավ»,- նշել է Շարմազանովը:

Ամենից շատ դիտված

15:02 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today
23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
11:15 Գյումրիի քաղաքապետը իր կողմից արված հայտարարությունից հետո աշխատանքի չի գալիս
08:57 Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների փակ նիստից․ Հրապարակ
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
15:29 Արցախի նախկին ղեկավարները Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ դեսպան
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
08:37 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ Հրապարակ
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
10:54 Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականներ