Տեսանյութ Խոսք Ներքին 1 տարի առաջ - 15:04 24-05-2022

Իշխանափոխությունը միայն փողոցով չի լինելու, կլինի՝ կտեսնեք, խելոք գնալու են․ Էդուարդ Շարմազանով

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Այսօր կապիտուլյանտ Նիկոլը հրաժարվել է Արցախի հայկականությունից, ինքը իրականացնում է քաղաքականություն, որի արդյունքում ամրագրված Արցախի ինքնորոշման իրավունքն այլևս գոյություն չունի, և ոմն Շառլ Միշելը հանդիպումից հետո հրապարակում է սկզբունքներ, որտեղ Լեռնային Ղարաբաղ եզրույթ չկա, ինչը 1994 թ․-ից հետո միշտ եղել է բոլոր փաստաթղթերում։ Այս մասին oragir.news –ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Այլևս չկա ինքնորոշման իրավունք, էթնիկ հայերին Ադրբեջանի կազմում տրվում են ինչ-որ իրավունքներ։ Նման իրավունքներ հայերը ունեն, օրինակ, Չեխիայում, Իրանում, Բեյրութում ու Սիրիայում՝ շատ ավելի լայն»։

Հարցին, թե արդյո՞ք կա հնարավորություն խուսափելու այդ պայմանավորվածություններից, Շարմազանովը պատասխանեց, որ Փաշինյանը չի կարող չանել, որովհետև նա թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկողն է Հայաստանում։

«Էլ ի՞նչ պետք է անի, պարտությունն էլ է մարդու համար, պարտությունն էլ ա ազգերի համար, բայց պարտությունը ֆետիշացնելը, պարտությունը հաղթանակի տակ անցկացնելը, ստրկացումը և հայաթափումը ներկայացնել որպես խաղաղություն անբարոյականության գագաթնակետն է։

Պարտությունը ճակատագիր չէ, պարտությունը կարելի է հաղթանակի վերածել, բայց պարտությունը շարունակաբար ֆետիշացնել, չասել, որ Շուշին հայկական է, Հադրութը հայկական է, չասել, որ Արցախը պետք է լինի հայկական ու չլինի Ադրբեջանի կազմում, սա կատարյալ հակահայկականություն է, սա անում է մի մարդ, որ ասում էր՝ Արցախը հայկական է ու վերջ։ Երեկ Մամեդիարովն ասում էր, որ Արցախի քաղաքացիները պետք է ստանան Ադրբեջանի քաղաքացիություն, իսկ սրանք ծպտուն չեն հանում»։

Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչու չի հաջողվում մարդկանց կրիտիկական զանգված փողոց դուրս բերել, նա պատասխանեց, որ իշխանափոխությունը միայն փողոցով չի լինելու։ «Կլինի՝ կտեսնեք, խելոք գնալու են, որովհետև իրենք չեն սպասարկում Հայաստանի և հայ ժողովրդի շահերը։ Էս իշխանությունը գնալու է, չի կարող Հայկը պարտվել Բելին։ Էսօր չգնա՝ մի ամիս հետո է գնալու։ Սրանք սպառված, թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկող իշխանություն են»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

08:00 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. Ժողովուրդ
22:57 Որն է ռուսական կոնտինգենտի՝ Արցախից հեռանալու իրական պատճառը
21:19 ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը զբաղված է հարազատներին աշխատանքի տեղավորելով
17:49 Բրյուսովն այլևս թրենդի մեջ չէ, իսկ Գյուրջինյան Դավիթն անչափ զգայուն է թրենդի նկատմամբ
16:12 Վարդենիսում անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 74-ամյա և 66-ամյա անձինք կալանավորվել են. shamshyan.com
17:40 Մեզ սպառնում են, որ կսպանեն, իրենց սուրն աջ էլ է կտրում, ձախ էլ. Գյումրիի բնակիչն ահազանգում է
14:40 Որ արցախցին է հրաժարվել 50 հազարի օգնությունից․ Նիկոլ Փաշինյանի ծուղակը
09:03 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ Հրապարակ
22:22 Ադրբեջանում մտավախություն կա, որ Ռուբեն Վարդանյանը Նոբելյան մրցանակ կստանա
15:30 Քաշքշուկ և հայհոյանք՝ ոստիկանների և ապօրինի շինարարություն իրականացնողների միջև