Ներքին 4 ամիս առաջ - 23:34 13-05-2026

Բացահայտվել է կիբեռհանցագործության հերթական դեպքը. ՆԳՆ

Ոստիկանները բացահայտել են կիբեռհանցագործության հերթական դեպքը։

Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մի խումբ անձինք Արագածոտնի մարզի Կարբի գյուղի առանձնատներից մեկում տեղադրել են մասնագիտացված համակարգչային տեխնիկա և հատուկ մշակված ծրագրերի միջոցով իրականացրել խոշորամասշտաբ համակարգչային հափշտակություններ:

Ապրիլի 29-ին, դատարանի որոշմամբ, նշված առանձնատանը իրականացրել են խուզարկություն։

Հայտնաբերվել և առգրավվել են հանցանքի գործիք տեխնիկական միջոցները, այդ թվում՝ համակարգչային տեխնիկան, բջջային հեռախոսներն ու ենթադրյալ հանցավոր գործունեության մեջ օգտագործվող այլ սարքավորումներ։

«Խմբի գործունեության ուղղություններից մեկը եղել է զանգերի անօրինական տերմինացիան: Այն հեռահաղորդակցության ոլորտում տարածված հանցագործություն է, որը կոչվում նաև GSM-ֆրոդ կամ SIM-բոքսինգ»,– նշված է հաղորդագրությունում։

Հանցավոր խումբը օգտագործել է բարձր տեխնոլոգիական լուծումներ։ Օրինակ` օտարերկրյա մի շարք ընկերություններից ձեռք են բերել համապատասխան ծառայություններ և VoIP (Voice over IP) հարթակներ, որոնց միջոցով միջազգային հեռախոսային հոսքը համացանցային կապուղիներով ներբեռնվել է տեղական հեռահաղորդակցության ցանցեր՝ ձևակերպելով որպես տեղական զանգեր:

«Իրականացվել են տարբեր որակի տրաֆիկների միախառնում և արհեստական րոպեների գեներացում՝ ստվերային եկամուտների ապահովման համար: Խմբավորման հանցավոր սխեման ներառել է նաև հեռահաղորդակցության համակարգերում վնասաբեր ծրագրակազմերի կիրառումը:
Օգտագործելով արհեստական բանականության և ծրագրավորման տարբեր լեզուներով հատուկ հրահանգներ՝ հանցագործները թիրախավորել են անհատական օգտահաշիվները, ինչը հնարավորություն է տվել մուտք գործել քաղաքացիների անձնական հաշիվներին և իրականացնել ֆինանսական միջոցների ուղղակի հափշտակություն»,– ասված է հաղորդագրությունում։

Իսկ թվային հետքերը վերացնելու և բացահայտման ռիսկը նվազեցնելու նպատակով` հանցավոր խումբը կիրառել է քողարկման հատուկ մեթոդներ, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները փոխակերպվել են կրիպտոարժույթի:

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել