Արտաքին 4 ամիս առաջ - 15:37 10-05-2026

Ֆրանսիայում «Շառլ դը Գոլ» օդանավակայանի մոտակայքում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել

Ֆրանսիայի «Շառլ դը Գոլ» օդանավակայանի մոտակայքում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել, որին մասնակցել է մոտ 60 հրշեջ, հաղորդում է Parisien թերթը՝ հղում անելով Վալ-դ’Ուազի հրշեջ ծառայությանը։

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հրապարակվել, որոնցում երևում էր օդանավակայանի մոտ բարձրացող սև ծխի մեծ սյուն։

«Վալ դ’Ուազ դեպարտամենտի երկնքում հսկայական սեւ ամպ է կուտակվել։ Շաբաթ երեկոյան հրդեհ է բռնկվել «Շառլ դը Գոլ» օդանավակայանի մոտակայքում: Հրդեհը, որը սկսվել է պահեստում, պահանջել է մոտ 60 հրշեջների միջամտություն»,- նշվում է հրատարակության հոդվածում։

Թերթի տվյալներով՝ հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հրդեհի բռնկման հանգամանքները դեռևս անհայտ են։

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
18:09 Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. Հետք