Ներքին Հարցում Տեսանյութ 5 ամիս առաջ - 22:30 08-05-2026

Բագրատ Սրբազանը սուրբ մարդ է, ՔՊ-ականները՝ սատանա. հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Բագրատ Սրբազանին դատարանը դեռևս մեղավոր չի ճանաչել, քանի որ նրա գործով դատական գործընթացը դեռևս շարունակվում է։ Սակայն ՔՊ-ականները խախտելով անմեղության կանխավարկածը Բագրատ Սրբազանին անվանում են «ահաբեկիչ»։

Ապրիլի 23-ին դատարանը երկարաձգեց նրա նախնական կալանքի ժամկետը ևս երկու ամսով: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու նպատակով զանգվածային անկարգություններ հրահրելու և ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ, որոնք առնչվում են 2024 թվականին նրա առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» («Սրբազան պայքար») շարժմանը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ ՔՊ-ականները Բագրատ Սրբազանին ահաբեկիչ են անվանում, երբ դատարանը նրան մեղավոր չի ճանաչել»։

«Նորմալ է, դատարանը մեղավոր կճանաչի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Բագրատ Սրբազանը չի կարող ահաբեկիչ լինել։ «Շատ վատ է դա, որովհետև Բագրատ Սրբազանը չի կարող ահաբեկիչ լինել ու ընդհանրապես ոչ մի հոգևորական չի կարող ահաբեկիչ լինել։ Իրանք ընկել են ոչ միայն Բագրատ Սրբազանի հետևից, այլ ամբողջ հոգևորականության հետևից և իրանց տենց ա ձեռնտու»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ահաբեկիչը չի կարող սուրբ մարդուն ահաբեկիչ համարել։ «Ճիշտն ասած ահաբեկիչը ոնց կարա ահաբեկիչ համարի սուրբ մարդուն։ Իրանց կարծիքով իրանց ամեն ինչ կարելի ա»,- ասաց նա։

«Ոչ, ոնց կարող ես Սրբազանին ահաբեկիչ անվանել, սատանեքն են էլի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով