Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 21:23 07-05-2026

Կեղծ «Ծանոթներ» և «Իրավապահներ». զգոն եղե՛ք

Վերջին շրջանում կրկին մեծ թափ է հավաքել խարդախության այն ձևը, երբ ՀՀ իրավապահ մարմինների, պետական այլ գերատեսչությունների, բանկային ընկերությունների և ԶԼՄ-ների աշխատակիցների անունից տարբեր հարթակներում (WhatsApp, Viber, Telegram ր այլն) բացված կեղծ օգտահաշիվների միջոցով փորձ է արվում քաղաքացիներին տարբեր պատրվակներով ուղղորդել տրամադրել անձնական կամ բանկային տվյալներ կամ կատարել դրամական փոխանցումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունից։

«Հիշե՛ք՝ նման հաղորդագրությունները և կապի փորձերը իրական չեն և ուղղված են խաբեության միջոցով շահույթ ստանալուն: Խարդախները արհեստականորեն ստեղծում են վախի և շտապողականության իրավիճակ՝ փորձելով ազդել ձեր որոշումների վրա և ստիպել գործել առանց մտածելու:

Կարևոր է որ որևէ պարագայում չկատարել շտապ գործողություններ, որոնք ուղղված են կապ հաստատողին Ձեր վերաբերյալ որևէ տեղեկատվություն տրամադրելուն:

Նման դեպքերում անմիջապես դադարեցրեք հեռախոսազրույցը և կապ հաստատեք տվյալ գերատեսչության կամ կազմակերպության պաշտոնական հեռախոսահամարով ստուգելու ստացված զանգի իսկությունը:

Պետք է նաև հիշել, որ ՀՀ իրավապահ մարմինների, պետական այլ գերատեսչությունների, բանկային ընկերությունների և ԶԼՄ-ների աշխատակիցները քաղաքացիների հետ չեն հաղորդակցվում օտար լեզվով:

Խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Կիբեռոստիկանության թեժ գծին՝ 011-525252՝ ստուգելու կասկածելի դեպքերը և ստանալու անհրաժեշտ քայլերի ուղեցույց։

Զգոն եղե՛ք․ խարդախության կանխումը սկսվում է ձեր զգուշավորությունից»,-ասվում է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
16:01 «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
15:00 Ինչպես են Փաշինյանն ու ՔՊ-ին միացածներն իմաստազրկում ժողովրդավարությունը
19:38 Էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ. Փաշինյանը կրկին սպառնում է ընդդիմությանը
14:08 Գիշերը դպրոցի տնօրենը, ուսուցիչն ու երեխայի մայրը ոստիկանությունում են եղել․ նոր մանրամասներ՝ Վարդաձորի դպրոցի աղմկահարույց միջադեպից
21:43 Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն
17:24 Ադրբեջանցի զինծառայողը դիվերսանտ չէր, նա դիմադրություն ցույց չի տվել. Սուրեն Պապիկյան