Արտաքին Ներքին 6 ամիս առաջ - 14:27 07-05-2026

Երևանյան գագաթնաժողովի ռnւuատյաց մթնոլորտը ազդել է Զելենսկու վրա. Զախարովա

Երևանյան գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը ազդել է Զելենսկու վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հաղթանակի օրը զինադադար հաստատելու Ռուսաստանի նախաձեռնությունը, որին, ի դեպ, ակտիվորեն աջակցել է ԱՄՆ նախագահ Թրամփը ապրիլի 29-ին Ռուսաստանի նախագահ հետ հեռախոսազրույցի ընթացքում, նյարդային, հիստերիկ արձագանք է առաջացրել Բանկովայում»,- նշել է դիվանագետը։

Ինչպես մատնանշել է Զախարովան, Վլադիմիր Զելենսկին անփութորեն փորձել է նվազեցնել տվյալ նախաձեռնության նշանակությունը, իսկ հետո սկսել է ակնարկել Կարմիր հրապարակում շքերթի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հնարավոր հարվածների մասին։

«Ընդ որում, նրան բառացիորեն հունից հանում էր ֆաշիզմի դեմ հաղթանակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք ցանկացած միջոցառման հիշատակումը։ Ակնհայտ է, որ իր ազդեցությունն էր թողել մայիսի 4-ին Երևանում կայացած այսպես կոչված եվրոպական քաղաքական համայնքի, այսպես կոչված գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը, որին նա մասնակցել էր հայկական կողմի հրավերով, և որի ամբիոնից հնչեցին այս, ըստ էության, ահաբեկչական նացիստական սպառնալիքները»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ՊՆ-ն մայիսի 8-9-ը զինադադար է հայտարարել՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի Հաղթանակի տոնակատարության։

Ինչպես հայտարարել են գերատեսչությունում, ՌԴ-ն ակնկալում է, որ ուկրաինական կողմը կհետևի իր օրինակին, սակայն կիևյան ռեժիմի կողմից մայիսի 9-ին Մոսկվային հարվածելու և տոնակատարությունը ձախողելու փորձերի դեպքում ռուսական զորքերը պատասխան զանգվածային հարված կհասցնեն Կիևի կենտրոնին։ ՌԴ-ն, չնայած առկա հնարավորություններին, մարդասիրական նկատառումներից ելնելով նախկինում ձեռնպահ է մնացել նման հարվածներից, նշել են Պաշտպանության նախարարությունում։ Գերատեսչությունում ընդգծել են, որ ՌԴ Զինված ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները տոնական միջոցառումների անվտանգությունն ապահովելու համար։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie

Ձեզ գուցե հետաքրքրի