Ուղիղ եթեր
Մամուլ 5 տարի առաջ - 09:05 14-05-2021

Ադրբեջանը սկսել է ազդել ռուսների նյարդերի վրա. Ժողովուրդ

«Մայիսի 10-ից Սյունիքի մարզի Իշխանասարի Սև լիճ կոչվող հատվածում ադրբեջանական բանակի դիրքավորումը լուրջ իրարանցում առաջացրեց Հայաստանում: Ստեղծված իրավիճակը պայթունավտանգ է ոչ միայն ներքաղաքական կայունության առումով, այլև կարող է հանգեցնել հայ-ադրբեջանական նոր բախումների:

ՀՀ ՊՆ գլխավոր շտաբին մոտ կանգնած թերթի աղբյուրները պնդում են, որ չորեքշաբթի օրը՝ ՊՆ-ում հայտարարված տագնապից հետո, մեր ստորաբաժանումները շատ արագ են դուրս եկել երթային վիճակի ու շատ օպերատիվ կերպով կենտրոնացել նախանշված ուղղություններով, ինչը սկսել է անհանգստացնել ադրբեջանական կողմին, որտեղ քարոզում են, թե հայերն այլևս ուժ չունեն:

Թերթի տեղեկություններով, հետաքրքիր մեսիջներ են գալիս նաև ռուսներից. այս հարցում նրանք հայկական կողմի տեսակետն են պաշտպանում, և պատահական չէ, որ լուրերը տարածվելուց հետո օդ բարձրացան ռուսական ՄԻԳ-երն ու ուղղաթիռներ, ինչպես նաև ադրջանցիների հետ բանակցություններին ռուսները գալիս են հայերի հետ, իսկ ադրբեջանցիները՝ միայնակ։ Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, ռուսական կողմին զայրացրել է այն փաստը, որ Ադրբեջանը փորձել է օգտվել Սյունիքի՝ ՌԴ ՊՆ պատասխանատվության գոտում ռուս հրամանատարների փոփոխությունից։ Ըստ ամենայնի, Բաքուն հույս ուներ, որ գեներալ Ալեքսեյ Ավդեևը, որը տարածաշրջան էր ժամանել Ռուստամ Մուրադովին փոխարինելու համար, մինչ կստանձնի իր պարտականությունները, Ադրբեջանին կհաջողվի բարելավել իր դիրքերը:

ԱԳՆ-ի թերթի աղբյուրները չբացառեցին, որ Ռուսաստանը կարող է սկսել շատ կոշտ արձագանքել նման դեպքերին, սակայն նշեցին, որ ապտակը կարող է Ադրբեջանը ստանա այլ տեղից ու այլ ձևերով: Մեր հարցին, թե ինչպիսին է վիճակը Իշխանասարում, և ինչ հնարավոր զարգացումներ են տեսնում, հիմնական պատասխանն այն էր, որ մինչև վերջին պահը հստակություն չկա, բայց մերոնք գնալով ավելի վճռական են տրամադրվում: Ի դեպ, մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հասարակության ներսում գնալով ավելանում է ուժ կիրառելու տեսակետը, քանզի Ադրբեջանը սկսել է լկտիանալ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան