Ուղիղ եթեր
Ներքին 4 շաբաթ առաջ - 12:30 05-05-2026

Էմանուել Մակրոնն այցելել է Մատենադարան

Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակրոնը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ շրջեց Մատենադարանում և ծանոթացավ ցուցադրված ձեռագրերին:

Նախագահը ծանոթացավ նաև Մատենադարանի ֆրանսիական սրահում ցուցադրված նմուշներին:

Ֆրանսիայի նախագահը նաև գրառում կատարեց Մատենադարանի հյուրերի հուշամատյանում: