Ներքին 3 տարի առաջ - 16:00 26-08-2023

ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարարն առաջին աշխատանքային օրն այցելել է Մատենադարան

Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Դանիել Դանիելյանն առաջին աշխատանքային օրը՝ օգոստոսի 25-ին, այցելել է Մատենադարան։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Այնտեղ Դանիելյանին հյուրընկալել է տնօրեն Արա Խզմալյանը՝ շնորհավորելով ու մաղթելով հաջողություն և արդյունաշատ աշխատանք։

Մատենադարանի տնօրենի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը եղել է Ձեռագրատանը, Վերականգնման և Թվայնացման բաժիններում, Թանգարանում, ծանոթացել է իրականացվող աշխատանքներին։

Դանիել Դանիելյանը բարձր է գնահատել Մատենադարանի գործունեությունը` վստահություն հայտնելով, որ նախանշված նոր ծրագրերը մեծապես կնպաստեն այս կարևոր կառույցի զարգացմանը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ