Ներքին 5 ամիս առաջ - 21:00 03-05-2026

Դասագրքերից դեպի իրականություն. Էլիզ Մելիքյանի հուզիչ հրապարակումը Հռոմից

Դերասանուհի և բլոգեր Էլիզ Մելիքյանն այս օրերն անցկացնում է Իտալիայի սրտում՝ Հռոմում։ Սա պարզապես հերթական հանգիստը չէ դերասանուհու համար, այլ մի ամբողջ կյանքի երազանքի իրականացում, որի մասին նա անկեղծացել է իր հետևորդների հետ։

Էլիզը հրապարակել է շլացուցիչ լուսանկարներ Հռոմի պատմական վայրերից, սակայն առավել տպավորիչ է եղել նրա կից գրառումը, որը հուզել է շատերին. «Փոքր ժամանակ պատմության դասագրքերում էի նայում էս նկարներին ու ուղղակի պատկերացնում՝ ոնց կլիներ, եթե հայտնվեի էստեղ… Էդ ժամանակ էս ամենը շատ հեռու էր թվում, գրեթե անիրական մի աշխարհ էր։ Հիմա կանգնած եմ հենց էստեղ ու դեռ լիովին չեմ գիտակցում, որ սա իրականում գոյություն ունի»։

Լուսանկարներն արված են մայրամուտի ոսկեգույն երանգների ներքո, ինչն էլ ավելի է ընդգծում Հռոմի հավերժական գեղեցկությունը։ Էլիզի ընտրած կերպարները և քաղաքի ճարտարապետությունը միահյուսվելով ստեղծել են իսկական արվեստի գործ հիշեցնող կադրեր։

Հետևորդները չեն զլացել ջերմ մեկնաբանություններ գրել՝ նշելով, որ Էլիզի օրինակը և նրա անկեղծությունը ոգեշնչող են բոլոր նրանց համար, ովքեր ունեն մեծ երազանքներ, բայց երբեմն վարանում են դրանց իրականացման հարցում։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը
23:20 Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել
21:32 «Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդուն
23:54 Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. Տիգրան Ավինյան
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
23:43 Իլոն Մասկի կարողությունը կրկին գերազանցել է 1 տրիլիոն դոլարի շեմը