Ներքին 3 ամիս առաջ - 13:12 06-07-2026

Չեմ կարողանում հավատալ. Էլիզ Մելիքյանի հրաժեշտը՝ Արտաշես Ալեքսանյանին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ՀՀ վաստակավոր արտիստ, ճանաչված ու սիրված դերասան Արտաշես Ալեքսանյանի անժամանակ մահվան ցավալի լուրը ցնցել է հայկական շոու-բիզնեսն ու մշակութային դաշտը։

Արտիստի մահվանն անդրադառնում և իրենց վիշտն ու ցավակցությունն են հայտնում բազմաթիվ գործընկերներ, որոնց թվում է նաև երիտասարդ դերասանուհի Էլիզ Մելիքյանը։

Էլիզը սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջում հրապարակել է Արտաշես Ալեքսանյանի հետ համատեղ արված ջերմ լուսանկարներ և կից հանդես եկել սրտառուչ գրառմամբ.

«Պարոն Արտաշես ջան… Չեմ կարողանում հավատալ… Էնքան ծանր լուր էր։ Շատ էի սիրում Ձեզ։ Լույսերի մեջ մնաք…»,- գրել է դերասանուհին։

Հիշեցնենք, որ Էլիզ Մելիքյանն ու Արտաշես Ալեքսանյանը տևական ժամանակ ունեցել են սերտ ստեղծագործական համագործակցություն։ Նրանք միասին նկարահանվել են հանրության կողմից սիրված «Վերջին զանգ» հեռուստասերիալում, որտեղ Արտաշես Ալեքսանյանը մարմնավորում էր դպրոցի տնօրենի կերպարը։

Նկարահանման հրապարակում ձևավորված ջերմ ու գործընկերային հարաբերությունները դերասանուհու համար այս կորուստն էլ ավելի ցավալի ու անսպասելի են դարձրել։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը