Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 11:23 30-04-2026

ԵՄ-ն ողջունել է Կարս-Գյումրի երկաթուղային գծի գործարկման հարցով հայ-թուրքական խմբի հանդիպումը

Եվրոպական Միությունը ողջունել է Կարս-Գյումրու երկաթուղային գծի վերականգնման և շահագործման հարցերով հայ-թուրքական համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը Կարսում։

Report-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում կայուն առաջընթացը արտացոլում է տարածաշրջանում առկա ավելի լայն դրական դինամիկան, որը երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու բանալին է։

ԵՄ-ն նաև աջակցություն է հայտնել Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը։

Հաղորդագրությունում ընդգծվել է, որ Կարս-Գյումրու երկաթուղային գծի գործարկումը կնպաստի տարածաշրջանային կապի ամրապնդմանը՝ գործնական օգուտներ բերելով Հարավային Կովկասի բոլոր երկրներին և ժողովուրդներին։

ԵՄ-ն վերահաստատել է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապի զարգացման իր հանձնառությունը՝ «Գլոբալ դարպաս» ռազմավարության, միջտարածաշրջանային կապի ծրագրի և Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի միջոցով, որտեղ Հայաստանն ու Թուրքիան կարևոր դեր են խաղում։

Հիշեցնենք, որ Կարս-Գյումրու երկաթուղային գծի վերականգնման և շահագործման հարցերով հայ-թուրքական համատեղ աշխատանքային խմբի նիստը տեղի է ունեցել ապրիլի 28-ին և անցկացվել է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։