Ներքին 1 տարի առաջ - 13:17 07-11-2024

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարների հանդիպմանը քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի բացումը. մանրամասներ

Oragir.News-ի տեղեկություններով՝ երեկ Շիրակի մարզի սահմանամերձ Ախուրիկ գյուղին սահմանակից հատվածում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարների գաղտնի հանդիպումը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հայկական պատվիրակությունը 10 հոգուց է բաղկացած եղել (հիմնականում գործադիրի անդամներից), իսկ թուրքական կողմը՝ մոտ 40 հոգուց։

Հանդիպման մասին որևէ տեղեկություն չի տարածել ԱԳՆ-ն, բայց ԱԳՆ-ից չեն հերքել փոխնախարարների հանդիպման փաստը։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարների հանդիպման օրակարգում եղել է Գյումրի-Կարս երկաթգծի բացման խնդիրը, այլ հարցեր չեն քննարկվել։

Հիշեցնենք, որ սպասվող հանդիպման մասին Oragir.News-ը վաղօրոք էր տեղեկացրել իր ընթերցողներին։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում