Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:09 02-05-2023

Գյումրի-Կարս երկաթուղին իրականացրել է նաև ուղևորափոխադրումներ․ նախկին կայարանապետ

Հայաստանից Թուրքիա ամենակարճ ճանապարհը՝ Գյումրի-Կարս գծային կամ երկաթուղային ճանապարհն է, որը չի շահագործվել 1993թ.-ից, երբ Թուրքիան փակեց Հայաստանի հետ ցամաքային սահմանը:

Թուրքիայի հետ սահմանի բացման մասին խոսակցություններն սկսվեցին 2009թ.-ին, երբ Հայաստանի և Թուրքիայի միջև սկսվեց «Ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը ստացած գործընթաց:

Սահմանի հնարավոր բացման խոսակցություններին զուգահեռ հայկական կողմը վերանորոգեց Գյումրի-Կարս երկաթգծի հայկական հատվածը, բայց երկաթգիծը չվերագործարկվեց: Վերջին շրջանում կրկին խոսակցություններ են գնում Թուրքիայի հետ սահմանի բացման, Գյումրի-Կարս երկաթուղու գործարկման մասին:

Oragir.News-ը զրուցել է Գյումրի-Կարս երկաթուղու «Ախուրյան-1», «Ախուրյան-2» կայարանների նախկին կայարանապետ Մարտին Գևորգյանի հետ։

«Էսպես ասեմ, մոտ հարյուր տարի այս գիծը աշխատել է, նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ է աշխատել, բայց սկսած 1983-84թթ.՝ ամեն տարի ավելացել է բեռնափոխադրումների ծավալը: 1983-84թթ.-ին 10-15.000 տոննա էր կազմում, իսկ 1992թ.-ին բեռնաշրջանառությունը հասավ մոտ 150.000 տոննայի: Եղել են օրեր, երբ ընդունել ենք երկու գնացք, երկու գնացք ենք հանձնել, մեծ թափով աշխատանք էր գնում»,- պատմում է նախկին կայարանապետը:

Գյումրի-Կարս երկաթուղին բացի բեռնափոխադրումներից, իրականացրել է նաև ուղևորափոխադրումներ՝ ամռանը երեքշաբթի և ուրբաթ օրերին, իսկ ձմռանը շաբաթական մեկ օր՝ երեքշաբթի օրերին:

«Եղավ մի ժամանակ, երբ մեծ էին բեռնափոխադրման ծավալները, և գիշերն էլ ենք աշխատել: Հիմնականում հումք էր գնում Թուրքիա՝ ոչխարի և տավարի կաշի, մակուլատուրա, ցեմենտ, մետաղ, իսկ Թուրքիայից մենք տարբեր բեռներ էինք ստանում: Մեր կայարանում բեռնաթափում էինք թուրքական վագոնները և բարձում: Կար մի ժամանակ, երբ մեծ քանակությամբ յուղ ստացանք և ուղարկեցինք Աֆղանստան: Պարֆումերիա, չոր մրգեր, հետո սանտեխնիկա և հագուստ էին բերում:

1992թ.-ի նոյեմբերի սկզբից սկսեցինք Թուրքիայից ցորեն ներկրել և մինչև ապրիլ ամիս 52-52,000 տոննա ցորեն ընդունեցինք և մենք ուղարկում էինք հացամթերման ձեռնարկություններին: Սա վերջին մեծ ծավալի բեռնափոխադրումն էր»,- պատմում է Մարտին Գևորգյանը:

Նախկին կայարանապետի խոսքով՝ իրականացրել են նաև տրանզիտ բեռնափոխադրումներ, որի ծավալը այնքան էլ մեծ չէր, երբեմն լինում էր, երբեմն ոչ:

«Կայարանը մինչև հիմա պահպանվում է, իրականացվում է հերթապահություն, ամեն ինչ իր տեղում է: Իհարկե, կան վերանորոգման աշխատանքներ, որոնք կարելի է շատ արագ կազմակերպել: 2009թ.-ին խոսակցություններ եղան, որ հնարավոր է սահմանի բացում լինի, 4-5 ամիս շինարարական աշխատանքներ կատարվեցին, կայարանում 2 նոր գիծ փոխվեց, շենքերը վերանորոգվեցին և կարգի բերվեցին, այն էլ սահմանը չբացվեց:

Եթե գործարկվի Գյումրի-Կարս երկաթուղին, ապա հիմնական խնդիրը մասնագետների հետ է կապված լինելու, որովհետև պետք է մարդիկ հավաքել, սովորեցնել: Եթե հարկ լինի, կարող ենք վետերաններին հետ կանչել, մինչև երիտասարդ կադրերին պատրաստելը»,- եզրափակեց Գյումրի-Կարս երկաթուղու «Ախուրյան-1», «Ախուրյան-2» կայարանների նախկին կայարանապետ Մարտին Գևորգյանը:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան