Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 22:00 29-04-2026

Կոմիտասն ասում էր՝ մշակույթն ամենալավ դաստիարակությունն է․ Երևանում նշվեց Պարի միջազգային օրը

Այսօր՝ Պարի միջազգային օրվա առթիվ, Երևանի Հանրապետության հրապարակը մեծ բեմի էր վերածվել։ ԿԳՄՍՆ հովանու ներքո Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Արի՛, պարի՛» տոնական միջոցառումը:

Տարբեր մարզերից շուրջ 4000 պարողներ էին եկել մասնակցելու, ավելի քան 150 պարային խմբերից։

Oragir.News-ի հետ զրույցում «Գիսաստղ» պարային ստուդիայի ղեկավար Գիսանե Ավետիսյանը նշեց, որ պարերը միասին չեն փորձել, յուրաքանչյուր խումբ առանձին է պատրաստվել։

Ընտրվել էին երեք ժողովրդական պարեր՝ «Հարս խանե», «Քոչարի» և «Կարոտ»։

Միջոցառման մասին խոսեց նաև պարուսույց Կարեն Գևորգյանը։ Նրա խոսքով՝ պարը ոչ միայն շարժում է, այլև հոգեկերտվածք, բնավորություն ու ազգային նկարագիր։

Օրվա ընթացքում երեխաները ևս պատմեցին իրենց տպավորությունների մասին, ուրախությամբ հիշատակելով, որ իրենք ազգային պարերի մի մասն են կազմում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Ատանյան

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»