Սպորտ 3 ամիս առաջ - 22:52 20-04-2026

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթել է «Շիրակին»

Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս տպավորիչ հաղթանակ տոնեց «Շիրակի» նկատմամբ:

Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը չորս անպատասխան գնդակ ուղարկեց դաշտի տերերի դարպասը:

​Խաղի հաշիվը բավականին արագ՝ արդեն 4-րդ րոպեին, բացեց Արայիկ Էլոյանը: Նա առաջին խաղակեսի վերջնամասում հասցրեց նաև կրկնապատկել հյուրերի առավելությունը՝ դառնալով դուբլի հեղինակ:

​69-րդ րոպեին աչքի ընկավ Խուան Բալանտան, իսկ 83-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը՝ 0:4:

​Այս վստահ հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիայի» ակտիվում գրանցվեց 45 միավոր:

«Շիրակը» 12 միավորով շարունակում է մնալ վտանգավոր գոտում՝ զբաղեցնելով 9-րդ՝ նախավերջին տեղը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից