Ներքին 6 ամիս առաջ - 20:41 14-04-2026

Եվայի ցեղն ամենավերջին տեղում է. Գրիգորի Եսայանի հայտարարությունը լայն քննարկումների տեղիք է տվել

Օրերս «Լույսը վառիր» հաղորդման հերթական թողարկման հյուրն էր երգիչ Գրիգորի Եսայանը։ Զրույցի ընթացքում երգչի հնչեցրած մտքերը նրա կյանքի առաջնահերթությունների վերաբերյալ արագորեն տարածվել են համանցանցում՝ դառնալով բուռն քննարկումների առարկա։

Խոսելով իր արժեհամակարգի մասին՝ երգիչը նշել է, որ իր համար բացարձակ առաջնահերթություն են ծնողներն ու երեխաները, իսկ կանանց («Եվայի ցեղին») հատկացրել է ամենավերջին տեղերից մեկը։

«Առաջին տեղում երկու բան է՝ իմ ծնողներն ու երեխաները։ Ցավոք սրտի, իմ ծնողները անցյալ են, Աստված իրենց հոգին լուսավորի, բայց միևնույն է՝ նրանք առաջին տեղում են։ Հետո, իհարկե, իմ երեխաներն են, հետո իմ աշխատանքը։ Եվայի ցեղն ամենավերջին տեղում է... ժամանակի ընթացքում է հասունացել այն, որ ինձ համար այդ թանկարժեք շարքի մեջ կամ վերջին, կամ նախավերջին պիտի լինի»,- նշել է երգիչը։

Գրիգորի Եսայանի այս ձևակերպումը միանշանակ չի ընդունվել հանրության կողմից։ Սոցիալական ցանցերում օգտատերերը բաժանվել են երկու ճամբարի. Շատերը պաշտպանում են երգչի տեսակետը՝ համարելով, որ ծնողն ու զավակը արյունակից են և պետք է լինեն անփոխարինելի, մյուսները քննադատում են նման մոտեցումը՝ այն համարելով վիրավորական կանանց հասցեին և վիճահարույց՝ հաշվի առնելով ընտանիքի կառուցվածքում կնոջ կարևոր դերը։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն