Ուղիղ եթեր
Օրակարգ 1 ամիս առաջ - 20:00 14-04-2026

Օրակարգ․ Մենք մաշեցրինք այս իշխանությանը․ Արմենուհի Կյուրեղյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Արմենուհի Կյուրեղյանի հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի թիկնապահների մասնակցությամբ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ առանձնակի խիստ պատիժ կիրառելու պատճառների, երիտասարդներից գործող իշխանության ունեցած վախերի, առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի, դրանում առկա խնդիրներն անտեսելու քաղաքականության, առաջիկա ընտրություններին «Հայաստան» դաշինքի մասնակցության, ընդդիմադիր այլ ուժերի հետ համագործակցելու հնարավորությունների, վերջիններիս՝ իրենց հետ համագործակցությունը բացառելու պատճառելու, հետընտրական հնարավոր զարգացումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արմենուհի Կյուրեղյանը շեշտում է՝ իրենք մաշեցրել են գործող իշխանությանը։

«Եկեք հասկանանք, որ մենք գլխավոր խոստումը (Փաշինյանին հեռացնելը-խմբ․) տալիս էինք նախընտրական ժամանակում, որպեսզի մարդիկ մեզ վստահեին և մեզ տային բավականաչափ ձայն, որ մենք այդ հնարավոր հնարավորությունը ունենայինք: Պարզապես մենք այդ հնարավորությունը չունեցանք, բայց այսօր ակնհայտ է չէ, որ հանրությունը շատ ավելի է տեսնում Փաշինյանի իշխանության՝ երկիրը կործանման տանելու այս քայլերը: Այսօր ակնհայտ է, որ ժողովուրդը, հանրությունը շատ ավելի է դեմ այս իշխանությունների վերընտրմանը, և արդյոք դուք ուզո՞ւմ եք ասել, որ այս կարծիքների, մոտեցումների փոփոխությունը՝ կտրուկ դեպի իշխանությանը հեռացնելու, օրվա իշխանություններին հեռացնելու, այս գործում մենք մեր աշխատանքով դեր չունենք, իհարկե սխալ կլինի այդպես կարծել։ Հենց մենք, մենք էինք, որ մեր աշխատանքով, թեկուզ արտաքինից չի երևում, որ դա արդյունավետ է, հենց այդ մեր աշխատանքի արդյունքում մենք մաշեցրինք այս իշխանությանը, մենք այսօր հասցրեցինք հանրությանը այս մտածողությանը, որ այո՛, իշխանությունն իր վարած քաղաքականությունով երկիրը կանգնեցրեց կործանման առաջ»,- ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը դարձել է «Չարի վերջ»-ի կկուն, ով երկիրը մաս առ մաս հանձնում է։

Մանրամասները՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան