Ներքին Միտք 6 ամիս առաջ - 10:28 13-04-2026

Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան

Մշտապես խաղաղությունից խոսող Թրամփը հարձակվում է մեր հարևան երկրին՝ «մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնելու» սպառնալիքով։

Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Վահե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ-ում Իրանի իսլամական հանրապետության դեսպանը մի հետաքրքիր ձևակերպում արեց, ասում է «հնարավոր չէ ոչնչացնել մեր քաղաքակրթությունը, Իրանում կան ծառեր, որոնք ԱՄՆ-ից հին են»։

Մյուս կողմից, հենց այս պահին նույն տարածաշրջանում տեղի է ունենում մեկ այլ քաղաքակրթության ոչնչացում։ Արցախում նույնպես կան ծառեր, վանքեր, որոնք հին են Ադրբեջանից, ԱՄՆ-ից և շատերից։ Բայց Հայաստանում չկա´ այն իշխանությունը, որը ձայն կհանի։

Երբ աչքիդ առաջ ոչնչացնում են հազարամյա եկեղեցիներ, գերեզմաններ, կանգնուն գյուղեր ու քաղաքներ, և Հայաստանի իշխանությունը չի փորձում ձայն հանել, կանխել, միջազգային աղմուկ բարձրացնել, ապա դա ոչ թե տանում է խաղաղության, այլ ֆիքսում է քո՝ դիմադրելու անկարողությունը, ու քեզնից նոր խոշոր կտորներ պոկելու գայթակղություն է ծնում։

Այս տրամաբանության մեջ մեզնից ո´վ ասես, ի´նչ ասես պահանջելու է։ Ալիևն էլ, նրա խնդրանքով՝ ուրիշներն էլ։ Պահը գա՝ Թրամփը մի օր հանգիստ կարող է Ուիթքոֆին ուղարկել մեզ մոտ , թե՝ Հայաստանի էս մասը պետք է տաք Ադրբեջանին՝ «Հայե´ր, կնքե´ք գործարք, հետո ո´ւշ կլինի» տոնայնությամբ։

Սա է այսօր խաղի կանոնը, և եթե դու չունես դիմադրության առանցք, չունես դաշնակիցներ և չունես խաղաղության երաշխիք, ապա քեզ, ժպիտները դեմքերին, Եվրածափերի տակ կարող են հոշոտել։
Մեր առաջիկա ընտրությունների կարևոր խնդիրն է՝ մեր ընտրությամբ չեզոքացնել այս ռիսկերը։ Մեր լիդերության խնդիրն է՝ բացատրել մեր ժողովրդին, որ մենք մեր ընտրությամբ կարող ենք դա անել։ Նոր իշխանություն է պետք, որը կարող է Հայաստանը դարձնել «խաղաղ նավահանգիստ»՝ այսօրվա փոթորկված աշխարհում, որ մեր փոքր երկիրը դուրս բերի աշխարհի ուժեղների մրցակցության դաշտից։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան