Մամուլ 6 ամիս առաջ - 08:00 11-04-2026

Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 7-ին տեղի կունենան Ազգային ժողովի նոր ընտրություններ: Սակայն նույնիսկ արդյունքների վերջնական ամփոփումից հետո գործող Ազգային ժողովն ու կառավարությունը դեռևս կշարունակեն պաշտոնավարել: Իսկ ե՞րբ կնշանակվի նոր վարչապետը, ե՞րբ կկայանա նորընտիր ԱԺ առաջին նիստը, և ե՞րբ կձևավորվի նոր կառավարությունը:

Ըստ Սահմանադրության, Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Այդ օրը կլինի նաև ԱԺ առաջին նիստը:

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ Սահմանադրությունը հստակ նշում է, թե երբ են սկսվում և երբ են վերջանում Ազգային ժողովի լիազորությունները։ Այս գործող գումարման Ազգային ժողովը 2021 թվականի օգոստոսի 2-ին է սկսել իր աշխատանքները։ Հինգ տարին լրանում է 2026 թվականի օգոստոսի 2-ին։ Դա հստակ սահմանված է Սահմանադրության 90-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ԱԺ լիազորությունների ժամկետը սկսվում է նախորդ գումարման խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտման օրը։ Այսինքն, ԱԺ առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին։ Ամենայն հավանականությամբ, նույն օրն էլ ՀՀ նախագահը կնշանակի վարչապետ:

Ի դեպ, քանի որ օգոստոսի 2-ը կիրակի է, հնարավոր է՝ նիստը կայանա և վարչապետ նշանակվի հաջորդ օրը՝ օգոստոսի 3-ին:
Ինչ վերաբերում է կառավարության ձևավորմանը, ապա, ըստ Սահմանադրության, այն կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո տասնհինգօրյա ժամկետում, այսինքն՝ առավելագույնը մինչև օգոստոսի 16-ը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ