Ներքին 4 տարի առաջ - 13:29 04-12-2021

Շիրակի մարզում խոշորացումից հետո կձևավորվի 5 համայնք

Շիրակի մարզում դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների արդյունքում համայնքների խոշորացումից հետո կձևավորվի 5 համայնք՝ Աշոցք, Ամասիա, Ախուրյան, Արթիկ և Անի։

Վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն՝ վերականգնվում են նախկին շրջանները։ Խոշորացվող համայնքների կազմում կընդգրկվեն այն բնակավայրերը, որոնք խորհրդային տարիներին եղել են համանուն նախկին շրջանների կազմում։

«Մինչ այս, Շիրակի մարզում համայնքների խոշորացման հետ կապված քննարկվել է համայնքների փնջային տարբերակը, բայց, ի վերջո, կառավարության որոշմամբ և վարչատարածքային բաժանման մասին օրենքով ընդունվել է նախկին շրջանային համակարգը։ Այսինքն` ինչ շրջաններ, որ ունեցել ենք մարզում,այդ մոդելն ընդունվեց»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի ՏԻՄ և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ