Շուտով կձևավորվի ժամանակավոր ղեկավար խորհուրդ, և կընտրվի Իրանի նոր հոգևոր առաջնորդ։ Ինչպես հաղորդում է Press TV-ն, այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իր հայտարարության մեջ Լարիջանին նաև նշել է, որ Իսրայելը ձգտում է պառակտել Իրանը։ Սակայն, ըստ նրա, «բոլոր դավադրությունները, որոնք Իսրայելը նախապատրաստել էր Իսլամական Հանրապետության դեմ, այս պահին տապալված են»։
«Ազգը թույլ չի տա ուրիշներին պառակտել Իրանը։ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են իրանցի ժողովրդի սրտին և պետք է սպասեն, թե երբ են իրենց սրտերը խոցվելու ի պատասխան։ Իրանն իր ողջ պատմության ընթացքում դիմակայել է ագրեսիայի բոլոր տեսակներին։ Մարդիկ պետք է մոռանան տարաձայնությունները և միավորվեն»,- լրատվամիջոցը մեջբերում է Լարիջանիի հայտարարությունը։