Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 19:07 03-04-2026

Խորհրդակցություններ են տեղի ունեցել ՀՀ և ՌԴ արտաքին գերատեսչությունների միջև

Ապրիլի 2-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են խորհրդակցություններ՝ աֆրիկյան ուղղությամբ երկու երկրների արտաքին քաղաքական առկա օրակարգի շուրջ:

Հանդիպումը վարել են ՀՀ ԱԳ նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետի պաշտոնակատար Լևոն Պետրոսյանը և ՌԴ ԱԳ նախարարության Աֆրիկայի հետ գործընկերության վարչության պետ Տատյանա Դովգալենկոն:

Զրուցակիցները քննարկել են աֆրիկյան պետությունների, Աֆրիկյան միության և տարածաշրջանային այլ կառույցների հետ փոխգործակցության զարգացման հեռանկարները, աֆրիկյան երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումն ու հումանիտար փոխգործակցության խորացումը, ինչպես նաև Աֆրիկայում տիրող իրավիճակը և անվտանգային խնդիրները։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում