Արտաքին 7 ամիս առաջ - 21:56 31-03-2026

Թուրքական հետքը հայկական ազգանուններում

Ermenihaber.am–ը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Նիկոլ Մարգարյանի հետ թուրքական ծագում ունեցող հայկական ազգանունների թեմայով: Փորձել ենք պարզել, թե ինչ ժամանակշրջանում և ինչ կերպ է դրսևորվել թուրքական անվանումների ազդեցությունը հայերի անուն-ազգանուններում։

– Պրն Մարգարյան, որքա՞ն տարածված է թուրքերենի ազդեցությունը հայկական ազգանուններում։

– Հայկական ազգանունների մեջ բավականին մեծ թիվ են կազմում թուրքական ազդեցությամբ ձևավորված ազգանունները։ Դրանք հիմնականում կազմված են Թուրքիայում հայաբնակ վայրերի թյուրքական անվանումներից (Էրզրումցյան, Փայազատյան, Ստամբուլցյան) կամ արհեստների թյուրքական անվանումներից (Դեմիրճյան, Բոյաջյան, Թոփչյան, Քյուրքչյան և այլն)։

– Ո՞ր պատմական փուլերում է առավել ակտիվ ձևավորվել այս ազդեցությունը և պատմական ի՞նչ հանգամանքներ են նպաստել թուրքական տարրերի ներթափանցմանը հայկական ազգանունների մեջ։

– Այդ ազգանունների մեծ մասը կազմվել է Ադրիանուպոլսի պայմանագրով (1829թ․ սեպտեմբերի 2) Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան մոտ 75.000 հայերի ներգաղթից հետո: 1870-ականներին Ռուսաստանի իշխանությունները պահանջեցին, որ կայսրության բնակիչները ազգանուններ ունենան և պաշտոնական գրագրության մեջ հանդես գան անուն-ազգանուն-հայրանունով (Թուրքիայում ազգանունների համատարած ընդունումը պարտադրվել է ավելի ուշ՝ 1934թ․-ին)։ Ահա, այդ ժամանակ ներգաղթած արևմտահայերի մեծ մասը, ովքեր արհեստավորների ժառանգներ էին և Արևելյան Հայաստանում շարունակում էին զբաղվել իրենց պապերի արհեստներով, որոշեցին իրենց ազգանուններում ամրագրել այդ արհեստների անվանումները։ Իսկ դրանք էլ ունեին թյուրքական կամ արաբական ծագում և լայնորեն օգտագործվում էին Թուրքիայի տարածքում։ Ներգաղթածների մեկ այլ հատված էլ որոշեց ազգանուններում ամրագրել այն բնակավայրերի անվանումները, որտեղից գաղթել էին իրենց պապերը։ 1930-ական և հատկապես 1960-ական թվականներին, երբ Խորհրդային Հայաստանում արշավ սկսվեց օտարածին անունների ու ազգանունների դեմ, տասնյակ ընտանիքներ թարգմանեցին իրենց ազգաննունները հայերեն։ Այդպես առաջացան Կարինյանները, Բայազետյանները, Դեմիրճյանները, Դերձակյանները, Պայտագործյանները և այլն։ Սակայն ավելի մեծ մասը պահպանեց թուրքական տարբերակը՝ համարելով, որ այդ կերպ ավելի երկար կհիշեն, թե ծագումով որտեղից են եղել իրենց նախնիները ու ինչ արհեստներով են զբաղվել։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան