Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 20:20 30-03-2026

Մկրտիչ Արզումանյանի «իմունիտետը». դերասանը խոսել է Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ խաղացած ներկայացման մասին

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկո) «No ֆիլտր» հաղորդման շրջանակներում անկեղծ զրույց է ունեցել թատրոնի, իր ներկայացումների և վերջին շրջանում իր հասցեին հնչող սուր քննադատությունների մասին:

Oragir News-ը հետևել է հարցազրույցին և առանձնացրել ամենաուշագրավ դրվագները:

Սկանդալ՝ «Ցանկապատ» ներկայացումից հետո

Թեև Մկրտիչ Արզումանյանն այն արտիստներից է, ում անվան շուրջ սկանդալներ հազվադեպ են լինում, վերջերս մեծ աղմուկ բարձրացավ «Ցանկապատ» ներկայացումից հետո։ Պատճառն այն էր, որ հանդիսատեսի շարքում էր նաև Նիկոլ Փաշինյանը, ինչը համացանցում քննադատության մեծ ալիք առաջացրեց դերասանի հասցեին:

Անդրադառնալով այդ օրվան՝ դերասանը նշեց, որ իրենց համար դա սովորական աշխատանքային օր էր. «Մենք խաղում էինք մեր հերթական ներկայացումը, ինչպես միշտ։ Խոնարհվել ենք մեր հանդիսատեսի առաջ, մեզ համար դա սովորական ներկայացում է եղել՝ ոչ ավել, ոչ պակաս»։

Խոսելով համացանցային հարձակումների և բացասական մեկնաբանությունների մասին՝ Մկոն ընդգծեց, որ տարիների ընթացքում ձեռք է բերել ամուր «իմունիտետ» և չի պատրաստվում մտնել բանավեճերի մեջ:

Անտեսելու մարտավարությունը. «Քննադատությունները համացանցում ինձ չեն վերաբերում, ինձ չեն կպնում: Ես չեմ պատասխանում, պարզապես անտեսում եմ»։

Ըստ դերասանի՝ պատասխանելը կնշանակի, որ քննադատողները հասել են իրենց նպատակին։ Դերասանը նաև նկատել է մի հետաքրքիր օրինաչափություն. հաջորդ օրն իսկ իրավիճակը կտրուկ փոխվել է: Նրա խոսքով՝ բարձրացել է «հակառակ ալիք», և արդեն հենց քննադատողներն են հայտնվել հանրության թիրախում:

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
18:30 Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը
19:06 Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել