Ներքին 2 ամիս առաջ - 18:00 26-03-2026

«Ճակատը» բացված է․ Թոխմախի Մհերը և Ալեն Սիմոնյանի եղբայրը դատի են տվել ՊՆ-ին

Պաշտպանության նախարարության վրա «գրոհները» նոր թափ են հավաքում։ Oragir.News-ն օրերս հայտնել էր փաստացի ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին (հանրության առավել է հայտնի Թոխմախի Մհեր մականվամբ) պատկանող «Բիդեք» շինարարական ընկերությունը գցել է Պաշտպանության նախարարությանը՝ կատարելով վերջինիս հետ կնքված 120 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրի ընդամենը 1/3-ը՝ 40 միլիոն 431 հազար դրամի պարտավորությունները։

ՊՆ-ն մասնակի լուծարել էր այս պայմանագիրը և ընկերությունից փոխհատուցում պահանջել, ուստի չէին բացառել, որ սրանով ՊՆ-ն նախընտրական ճնշում է գործադրել Սեդրակյանի վրա՝ հավանական ընդդիմադիր ձայները չեզոքացնելու նպատակով։ Ուշագրավ է, որ մեր հրապարակումից հետո Մհեր Սեդրակյանի ճամբարի պատասխանը չուշացավ։

Oragir.News-ը «Դատալեքս» համակարգից տեղեկանում է, որ ՊՆ-ի այդ որոշումը օրերս դատական կարգով բողոքարկվել է «Բիդեք»-ի կողմից։ Չենք բացառում, որ Սեդրակյանների նման ինքնավստահ կեցվածքը գուցե պայմանավորված է Գելափի վերջին հարցումների արդյունքներով, որոնցով Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ի վարկանիշը սրընթաց անկում է գրանցել։



Բայց սա այսբերգի միայն երևացող հատվածն է․ վերջին օրերին նկատելի է մի հետաքրքիր միտում, երբ ՊՆ-ի դեմ սկսվում է դատական գործերի «գրոհ»՝ տարբեր, ազդեցիկ շրջանակների հետ կապվող ընկերությունների կողմից։

Բացի Մհեր Սեդրակյանի ընտանիքի հետ կապվող «Բիդեք»-ից, դատարան է դիմել նաև «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն, որը, ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների, պատկանում է Ալեն Սիմոնյանի եղբորը՝ Կառլեն Սիմոնյանին։ Եթե Մհեր Սեդրակյանի «Բիդեք» ՍՊԸ-ի դեպքում դա ինչ-որ առումով օրինաչափ է, քանի որ գործ ունենք նախկին իշխանության ներկայացուցչի, ով ներկայումս հավանաբար ընդդիմադիր հայացքներ ունի (Սեդրակյանի որդին էլ՝ Դավիթ Սեդրակյանը 2021-ին պատգամավոր էր ընտրվել «Հայաստան» դաշինքի ցուցակով), ապա Ալեն Սիմոնյանի եղբոր դեպքում` ուշագրավ, քանի որ վերջինս իշխանության ներկայացուցիչ է՝ ՔՊ-ի կարառուն դեմքերից մեկը։

Սիմոնյանի եղբոր ընկերության կողմից ներկայացված այս հայցը կարող ենք դիտարկել ներկուսակցական մրցակցության համատեքստում, որտեղ, հավանաբար Ալեն Սիմոնյանի թևը փորձում է գերակայության հասնել Սուրեն Պապիկյանի թևի նկատմամբ։

Նշենք, որ Oragir.News-ը վերջերս բացահայտել էր նաև Սիմոնյանի եղբոր կապը Եվրոասֆալտ ՓԲԸ հետ։ Այսպիսով՝ ստացվում է, որ ընդդեմ ՊՆ-ի միաժամանակ դատարան են գնում թե՛ Թոխմախի Մհերի բիզնես շահերը ներկայացնող ընկերությունը, թե՛ Սիմոնյանների հետ կապվող կառույցը։ Հետաքրքրական է նաև, թե ի՞նչ են պահանջում նշված ընկերությունները դատարանից։

Ըստ փաստաթղթերի՝ դատարան ներկայացված հայցերից պարզ է դառնում, որ ընկերությունները պահանջում են՝ չեղարկել ՊՆ-ի կողմից իրենց նկատմամբ կիրառված որոշումները, դուրս գալ «սև ցուցակներից», վերականգնել պետական գնումներին մասնակցելու հնարավորությունը։





Առաջին հայացքից՝ կարծես թե տնտեսական վեճ է, բայց իրականում՝ շատ ավելի խորքային գործընթաց։ Թե ով կհաղթի այս փուլում՝ կորոշի դատարանը, բայց մի բան արդեն պարզ է․ ՊՆ-ի դեմ «ճակատը» բացված է։

Oragir.News-ը հետևողական կլինի, և կփորձի պարզել վերոնշյալ դեպքերի նոր մանրամասները։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը