Ներքին 8 ամիս առաջ - 16:58 19-03-2026

Ադրբեջանը չպիտի խառնվի ՀՀ տարածքային ամբողջականությանը. ՔՊ-ն այս հարցին «ձեռնպահ է» քվեարկել. Մամիջանյան

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի խորհրդարանի և Եվրոպական խորհրդարանի համագործակցության ձևաչափի հերթական նիստը Բրյուսելում: Առաջարկներից մեկին՝ կոչ անել Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ Հայաստանի ներքին հարցերին վերաբերվող հայտարարություններ անելուց, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները քվեարկեցին ձեռնպահ:

Այս մասին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Սա նշանակում է՝ իրենց մեկ է Ադրբեջանը կարծիք կհայտնի Հայաստանի ծանրության փոփոխության մասին, թե՝ ոչ: Այդ հայտարարության հետ կապված մի քանի տեղեկացում ունեմ ձեզ ասելու, որովհետև քարոզչամեքենան հաստատ դրա մասին չի խոսի։

Ես ներկայացրել էի շուրջ 6 առաջարկ, որոնցից մեծամասնությունը իհարկե չընդունվեց, բայց էական է՝ դրանցից 2-ի վերաբերյալ հայկական կողմի քվեարկությունը։

Երկրորդ խայտառակությունն է այն, որ արդեն որերորդ անգամ, ՔՊ-ական պատգամավորները դեմ են քվեարկում Ցեղասպանության վերաբերյալ առաջարկը ներառել հայ-թուրքական հարաբերությունների հայտարարության մեջ: Բարելավման համատեքստում՝ Հայոց ցեղասպանության հարցի պահպանմանը, պարզվում է՝ ՔՊ-ն դեմ է, չնայած չի պարզվում, դա մենք վաղուց գիտեինք:

Կա նաև մեկ կետ, որտեղ Եվրոպական Միությունը նշում է, որ հաշվի է առել, որ Հայաստանում առկա են կարծիքներ, որ օգտագործվում է դատական համակարգը, առկա են որոշակի ժողովրդավարական խնդիրներ, կոչ է անում ժողովրդավարությունը ֆունդամենտալ իրավունքները պահպանել և այլն, բայց սա՝ համեմատած նախորդ մերժողականությանը, որ փորձում էին ներկայացնել, իբր Հայաստանում ոչ մի խնդիր չկա ժողովրդավարության տեսանկյունից, հիմա գոնե ասում են, որ նկատում են, որ կան Հայաստանում քաղաքական և քաղաքացիական շրջանակներ, որոնք խոսում են ժողովրդավարական հետընթացի և իրավապահ համակարգի օգտագործման, քաղաքական նպատակներով օգտագործման մասին»,- նշել է նա:

Եզրափակելով իր խոսքը՝ Մամիջանյանը շեշտեց, որ երևի, երբ Հայաստանում ազատության մեջ ընդդիմադիր չմնա, բոլոր ընդդիմադիրները բերդերում լինեն ու քաղբանտարկյալների թիվը լինի ոչ թե 50, այլ 500, այդ ժամանակ կարող է հասնենք նրան, որ Եվրոպական կառույցները հստակ նշեն՝ Հայաստանում առկա են նմանօրինակ խնդիրներ:

Ամենից շատ դիտված

12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
14:58 Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Nissan»-ում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
15:08 Լեռնավանում ՔՊ-ական պատգամավորից մեկը հայհոյել է բնակչին․ քաշքշուկ է տեղի ունեցել
10:21 ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
19:59 Դատարանը պարտավորեցրել է Գեղամ Նազարյանին ներողություն խնդրել
13:50 Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ
16:08 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»
17:35 2013-ը մեկ գիշերվա որոշում չէր, Եվրոպան փոխեց խաղի կանոնները. Արմեն Աշոտյանը բացահայտում է 2013-ի որոշման նախապատմությունը
14:18 Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. Հետք
09:06 Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 3-5-ով