Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 20:21 16-10-2022

Չմիացանք «իզգոյ» պետություններին. ինչու է ՄԱԿ-ում ՀՀ-ն ձեռնպահ քվեարկել Ուկրաինային նվիրված բանաձևին

Օրեր առաջ Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել Ուկրաինայի նվիրված բանաձևի քվեարկությանը։ Թե ո՞րն է դրա պատճառը, Oragir.news-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց, որ առաջին գլխավոր պատճառը՝ Հայաստան դեմ չքվեարկելու, այն է, որ ակնհայտ է, որ Ռուսատանի հետ կապված կա միջազգային համաձայնություն և Ռուսաստանի կողմից բանաձևին դեմ քվեարկում են միայն այն պետությունները, որոնք միջազգային հանրության կողմից անտեսված են և նորմալ է, որ ՀՀ-ն չի միացել՝ այսպես կոչված չակերտավոր «իզգոյ» պետություններին.

«Կողմ չքվեարկելու պատճառը՝ ամենայն հավանականությամբ, Հայաստանին և Ռուսատանի Դաշնությանը միմյանց կապող դաշնակցային հարաբերություններն են, որոնք թեև այս պահին որոշակի խնդրահարույց զարգացումներ ունեն՝ այնուամենայնիվ թղթի վրա մնում է դաշնակցային»։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ՀՀ պատվիրակության կողմից բանաձևին ձեռնպահ քվեարկելը կարող է անդրադառնալ հայ-ռուսական հարաբերույթունների վրա՝ պատասխանեց.

«Չեմ կարծում, որովհետև հարաբերությունները տեղից էլ բարդ են այս պահին, առանց այդ էլ խնդրահարույց են, այսինքն այնպիսին չի իրավիճակը, որ այսօր պետք է մտածել այդ հարաբերությունները կտուժեն թե չեն տուժի ու բացի այդ էլ՝ Ռուսաստանը հասկանում է , որ Հայաստանը ինչու է հրաժարվել կողմ քվեարկելուց։ Հասկանալով դա, շատ մեծ խանդով չի վերաբերում, մյուս կողմից էլ՝ Հայաստանն ունի իր շահերը, իր արտաքին քաղաքականությունը, և ստիպված չէ ամեն անգամ միանալ պետությունների խբին, որոնք ամեն անգամ ակնհայտորեն փորձում են դեմ գնալ միջազգային հանրությանը»։

Հարցին, թե ի՞նչ է իրենից ենթադրում այդ բանաձևը՝ պատասխանեց. «Մանրամասն չեմ ուսումնասիրել բանաձևը, բայց ընթերցել եմ մեկ անգամ, որն, ըստ էության, Ռուսաստանին մեղադրում է ագրեսիայի մեջ՝ Ուկրաինայի տարածքները վերցնելու, գրավելու, Ուկրաինայի նկատմամբ ռազմական ագրեսիա իրականացնելու և Ուկրաինայի ժողովրդի դեմ հանցագործություններ կատարելու համար։ Ճիշտն ասած, եթե Ռուսատանի Դաշնության դեմ ագրեսիայի մեղադրանքը չլիներ՝ միայն Ուկրաինայի տարածքների վերաբերյալ կոչ լիներ, Հայաստանը կարող է կողմ քվեարկեր, բայց քանի որ բանաձևում Ռուսատանը մեղադրվում է, ես կարծում եմ, որ ճիշտ է, որ Հայաստանը ձեռնպահ է մնացել»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետությանը պատվիրակությունը՝ ակնհայտորեն չի մասնակցել քվեարկությանը։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին