Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 15:56 12-03-2026

Մարտի 12-ին Թաիլանդից Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի. ՀՀ ԱԳՆ

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով տարանցիկ թռիչքների չեղարկման պայմաններում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունն այս ընթացքում կապ է պահպանել զբոսաշրջային նպատակով Թաիլանդում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ` նրանց ցուցաբերելով աջակցության վիզաների երկարացման և դեպի Հայաստան վերադարձին առնչվող հարցերում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

«Չվերթների չեղարկումից ի վեր ՀՀ դեսպանության և Բանգկոկում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի հետ կապ է հաստատել 93 ՀՀ քաղաքացի, որոնցից 42-ն արդեն վերադարձել է Հայաստան։

Չինաստանում ՀՀ դեսպանությունը վրացական ավիաընկերության կողմից իրականացված Բանգկոկ–Թբիլիսի չարտերային չվերթի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է ՀՀ քաղաքացիներին, և ավիաընկերության ներկայացուցիչների հետ մշտական կապի միջոցով աջակցել է տոմսերի ամրագրման գործընթացին:

Նշված թռիչքով մարտի 12-ին Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի, ում օդանավակայանում դիմավորել է Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետը, և բոլոր ցանկացողները դեսպանության կողմից տրամադրված անվճար ավտոբուսով վերադարձել են Հայաստան։

ՀՀ ևս 21 քաղաքացու վերադարձը Թաիլանդից նախատեսված է առաջիկա օրերին»:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք