Ներքին 4 ամիս առաջ - 14:46 12-03-2026

Հայաստանում կառավարական գաղափարախոսության երանգներից շեղվելու համար ակադեմիական կառույցը ոտակոխ են անում. Նիկոլայ Թորոսյան

Լրագրող, խմբագիր Նիկոլայ Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը՝ Ցեղասպանության թանգարանի տնօրենի մասին:

«Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ պատմել ա, որ Վենսին Արցախյան հիմնահարցի մասին գիրք նվիրելու համար են հանում աշխատանքից ՀՑԹԻ տնօրենին։ Ու ոչինչ, որ սաղ կոլեկտիվն ու հոգաբարձուների կազմի զգալի մասը՝ սկսած նախագահից, դեմ են ու հեռանում են։ «Ես դա համարել եմ կառավարության վարած քաղաքականությանը հակառակ, սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի»։

Հայաստանում կա կառավարական գաղափարախոսություն, որի երանգներից շեղվելու համար ակադեմիական կառույցը ոտակոխ են անում։ Բայց մենք կլսենք զրո արձագանք դրա մասին եթերներով մեր անսասան ժողովրդավարությունը հիբրիդային հարձակումներից փրկող, միութենական պետություն տանել թույլ չտվող փորձագեղցի մեր սիրելի քույրերից ու եղբայրներից»։

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 12-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքն է խնդրել Ցեղասպանության թանգարանի տնօրենին ազատման դիմում գրել, քանի որ Վենսին Արցախի մասին գիրք նվիրելը համարել է Կառավարության քաղաքականությանը հակառակ, սադրիչ գործողություն:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել