Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 09:12 11-03-2026

102 գույք կորել է․ ապօրինի գույքը դատախազությունից դուրս է եկել, Պետգույք չի հասել

Դատախազությունը հայտարարում է, որ իրենց տքնաջան աշխատանքի շնորհիվ ապօրինի ծագման 124 գույք է վերադարձրել պետությանը։

Սակայն Պետական գույքի կառավարման կոմիտե է հասել 22 գույք։

Ստացվում է, որ ապօրինի ծագում ունեցող 102 գույք ճանապարհին կորել է․ Դատախազությունից դուրս է եկել, բայց Պետական գույքի կառավարման կոմիտե չի հասել։

Նյութը հրապարակվելուց հետո Oragir.News-ը ստացավ Դատախազության պարզաբանումը, որ ներկայացնում ենք ստորև։

Դատախազության կողմից Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձված ոչ բոլոր գույքերն են Կառավարության որոշմամբ ամրացվում Պետական գույքի կառավարման կոմիտեին: Գույքերի մեծ մասը, որոնք համայնքային են, ամրացվում (վերադարձվում) են համայնքներին, հետևապես, լրատվականի պնդումը, թե «ապօրինի ծագում ունեցող 102 գույք ճանապարհին կորել է», սխալ է:

Ամենից շատ դիտված

22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
21:50 Թրամփի վարկանիշը լատինաամերիկացի ընտրողների շրջանում ընկել է մինչև 27%
22:22 Երևանում սոսիները ծանրագույն վիճակում են. Քրիստինա Վարդանյան
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
09:34 Կրակոցներ Կոտայքում. «Hyundai»-ի վարորդն ու ուղևորը կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ. կան վիրավորներ
07:48 Բոլսոնարոն հաղթում է դա Սիլվային Բրազիլիայի ընտրությունների առաջին փուլում