Ներքին 6 ամիս առաջ - 12:55 10-03-2026

Քույրս էլ է զոհվել, իր մարտական դիրքը չի զիջել, ինչո՞ւ պիտի Ադրբեջանն այսօր առաջ գա. Լալա Աբգարյան

«Այն ընտանիքները, որոնք ունեցել են ցավ ու սուգ, ովքեր իրենց մաշկի վրա են զգացել պատերազմի դառը հետևանքները, հավատացեք, պատերազմ չեն ցանկանում, այդ թվում՝ մենք», - այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լալա Աբգարյանը:

«Մեր կոլխոզի նիստերից մեկի ժամանակ, ես դա չեմ կարող անվանել ԱԺ նիստ, Պապիկյանն ասաց, որ ստում ենք:

2022 թվականի պատերազմի ժամանակ ունեցել ենք 207 զոհ, նրանցից ոչ ոքին չհիշեցին իրենց կոլխոզի նիստերի ժամանակ: 2022-ի սեպտեմբերի 13-ին քույրս էլ է զոհվել, կին լինելով՝ դիրքը չի զիջել, ինչո՞ւ պիտի այսօր Ադրբեջանը առանց մի փամփուշտի առաջ գա:

Սուրեն Պապիկյան, ասեք՝ ինչու եք թաքցնում այս փաստերը:

Ինչու եք կոտրում մեր մարտական դիրքերում գտնվող տղաների մեջքը, ովքեր հաստատ գիտեն՝ ինչ է տեղի ունենում, ինչո՞ւ չեք կանգնում նրանց մեջքին, որ մարտնչեն ու իրենց հողը պահեն:
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սարի ծերին տարվա կեսը ձյուն է, եթե ձեր համար ձյուն է՝ մեզ համար հայրենիք է, եթե ձեզ համար քաղաքը դժգույն է, մեզ համար հայրենիք է», - եզրափակեց Լալա Աբգարյանը:

Ամենից շատ դիտված

22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
21:17 ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ երկխոսության շարունակության մասին
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
21:50 Թրամփի վարկանիշը լատինաամերիկացի ընտրողների շրջանում ընկել է մինչև 27%
22:22 Երևանում սոսիները ծանրագույն վիճակում են. Քրիստինա Վարդանյան
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին
09:34 Կրակոցներ Կոտայքում. «Hyundai»-ի վարորդն ու ուղևորը կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ. կան վիրավորներ
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր