Մամուլ 7 ամիս առաջ - 08:10 10-03-2026

Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Առողջապահության նախարարությունը մեթադոն է գնել նախարարի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությունից։ Սակայն շահերի բախում պետական որևէ օղակ չի նկատում գործընթացում։

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՀՀ Առողջապահության նախարարության պետական գնումները, ուշագրավ մի իրավիճակ է արձանագրել․ առողջապահության նախարարի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությունը շարունակում է պետական պատվերներ ստանալ հենց այն գերատեսչությունից, որը ղեկավարում է նախարարը։

Խոսքը վերաբերում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին պատկանող բաժնեմասին։ Վերջինս 31 տոկոս բաժնեմաս ունի «Արֆարմացիա» ընկերությունում, որը տարիներ շարունակ զբաղվում է դեղերի և բժշկական նյութերի մատակարարմամբ։ Պետական գնումներ՝ նույն գերատեսչությունից
«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2025 թվականին «Արֆարմացիա» ընկերությունը պետական բյուջեից ստացել է մի քանի խոշոր վճարումներ՝ առողջապահական նյութերի և դեղերի մատակարարման շրջանակում։ Պատվիրատուն եղել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը։

Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ 2025 թվականի ընթացքում կատարվել են հետևյալ վճարումները․
• 20 հունվարի 2025 թ. – շուրջ 14 մլն դրամ,
• 20 հուլիսի 2025 թ. – շուրջ 30.6 մլն դրամ,
• 09 հոկտեմբերի 2025 թ. – շուրջ 38.5 մլն դրամ։ Այսպիսով, միայն նշված երեք գործարքների շրջանակում պետբյուջեից ընկերությանը փոխանցվել է ավելի քան 80 միլիոն դրամ։

Մատակարարված դեղերի թվում՝ մեթադոն
Գնումների փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ խոսքը վերաբերում է առողջապահական լաբորատոր նյութերի և դեղերի մատակարարմանը։ Այդ ցանկում ներառված է նաև մեթադոն՝ թմրանյութ պարունակող դեղամիջոց, որը կիրառվում է բժշկական հատուկ ծրագրերում։
Թեև պետական գնումների համակարգը նախատեսում է մրցութային ընթացակարգեր, այնուամենայնիվ նման գործարքները հաճախ բարձրացնում են շահերի հնարավոր բախման վերաբերյալ հարցեր, երբ պետական գերատեսչությունը գնումներ է կատարում ընկերությունից, որի բաժնետերերից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամ է։ Այս պարագայում խոսքը վերաբերում է այն հանգամանքին, որ պետական գնումների պատվիրատուն հենց այն կառույցն է, որը ղեկավարում է նախարարը ինքը»։Այս պարագայում խոսքը վերաբերում է այն հանգամանքին, որ պետական գնումների պատվիրատուն հենց այն կառույցն է, որը ղեկավարում է նախարարը ինքը»։Այս պարագայում խոսքը վերաբերում է այն հանգամանքին, որ պետական գնումների պատվիրատուն հենց այն կառույցն է, որը ղեկավարում է նախարարը ինքը» Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների