Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:32 24-05-2022

Պետությունը կօգնի դատապարտյալներին դպրոցական ատեստատ ստանալ՝ բուհում սովորելու համար․ նախարարի տեղակալ

Աժ քառօրյա նստաշրջանում «Կրթության մասին օրենքում» փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ասաց, որ այս պահին կրթության իրավունք ունեն մինչև 19 տարեկան անձինք, եթե նրանք այդ ամենը չեն իրականացրել ավելի վաղ։

«Այս պահի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում ունենք շուրջ 300 դատապարտյալներ, ովքեր չունեն հանրակրթության բավարար ցենզը, այսինքն՝ չունեն 9-դ և 12 –րդ դասարանների ատեստատներ, և այս առումով ունենք մի շարք խնդիրներ, որոնք արձանագրել են մեր մոնիթորինգի արդյունքները»։

Փոխնախարարի խոսքով՝ եթե անձը չունի ատեստատ՝ ինը և տասներկուերորդ դասարանների, ապա հավանական է, որ ավելի բարձր ցենզի կրթության հավանականություն չի ունենա՝ ի դեմս բուհում սովորելու, որի հետևանքով էլ չի կարողանա աշխատաշուկայում ունենալ համապատասխան աշխատանք։

«Շատ են այն դատապարտյալները, ովքեր, լինելով 28, 30 տարեկան, դեռևս չունեն միջնակարգ կրթության համապատասխան վկայական՝ 9 կամ 12-րդ դասարանների ատեստատներ, և ըստ այդմ՝ չեն կարողանում օգտվել ավելի բարձր կրթություն ստանալու իրենց իրավունքից, ինչը խոչընդոտում է քրեակատարողական հիմնարկների աշխատանքը։ Անգրագիտության բարձր մակարդակը քրեակատարողական հիմնարկներում թույլ չի տալիս ավելի արդյունավետ կերպով իրականացնել սոցիալ-հոգեբանական աշխատանքները»։

Փոխնախարարի խոսքով՝ նախագծով առաջարկել են բալանսավորված լուծում, որ պետբյուջեից գումար հատկացվի դատապարտյալների համար՝ բարձրագույն կրթություն ստանալու համար պատրաստվելու ընդունելության քննություններին։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ հանձնաժողովի նիստում օրեր առաջ փոխնախարարի կողմից ներկայացրած նախագիծը հավանության է անժանացել։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»