Ներքին 2 ամիս առաջ - 19:45 09-03-2026

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Tesla»-ն և «ֿBMW»-ն, կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 07։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 72 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 40-ամյա Արա Մ․-ի վարած «Tesla» մակնիշի և 30-ամյա Էդգար Կ․-ի վարած «ֿBMW» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Կարեն Մ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է վթարված ավտոմեքենաներին, ապա Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Ու․-ի կողմից կայանված «Honda» մակնիշի ավտոմեքենային և հայտնվել ճամփեզրի ջրատարում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կարեն Մ․-ն և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 37-ամյա Շիրակ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ