Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 15:06 09-03-2026

Աճառյանի 150-ամյակը երեկ էր, ԿԳՄՍ նախարարը շիրիմին այցելել է այսօր

Երեկ՝ մարտի 8-ին, լրացավ հայ ականավոր լեզվաբան, բառարանագիր Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն այսօր այցելել է մեծ երախտավորի շիրիմին, և ինչպես հաղորդագրության մեջ է նշված, ծաղիկներ խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով հայագիտության նշանավոր երախտավորի հիշատակին։

Oragir.News-ը ԿԳՄՍՆ-ից փորձեց ճշտել, թե ի՞նչն էր պատճառը, որ նախարար Ժաննա Անդրեասյանը հարգանքի տուրքը մատուցել է ոչ թե հենց տարեդարձի օրը, այլ հաջորդ օրը։

ԿԳՄՍՆ մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը պատասխանեց, որ երեկ գերատեսչության կայքէջում հրապարակվել է շնորհավորական ուղերձ՝ նվիրված Աճառյանի տարեդարձին, իսկ այսօր՝ աշխատանքային առաջին օրը, նախարարը այցելել է քաղաքային պանթեոն։

Նախարարի Ֆեյսբուքի էջում հրապարակած լուսանկարից կարելի է ենթադրել, որ նա մարտի 8-ն անցկացրել է ընտանիքի հետ։

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
20:20 Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1,35 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին
21:17 ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ երկխոսության շարունակության մասին
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
21:50 Թրամփի վարկանիշը լատինաամերիկացի ընտրողների շրջանում ընկել է մինչև 27%
22:22 Երևանում սոսիները ծանրագույն վիճակում են. Քրիստինա Վարդանյան
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին
09:34 Կրակոցներ Կոտայքում. «Hyundai»-ի վարորդն ու ուղևորը կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ. կան վիրավորներ