Ներքին 2 տարի առաջ - 17:10 22-02-2024

Արտավազդ Փելեշյանը նշում է 86-ամյակը. ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է կինոյի մեծ Վարպետին

Այսօր հայ և համաշխարհային կինոյի հսկաներից մեկի՝ ազգային կինոյի մեծ Վարպետ, վավերագրական կինոյի ականավոր ռեժիսոր, համաշխարհային կինոաշխարհում մեծ ազդեցություն թողած Արտավազդ Փելեշյանի 86-ամյակն է: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Փելեշյանական կինոն՝ իր հզոր գեղագիտությամբ, անկրկնելի պոետիկայով և էպիկական շնչով, վերահաստատում է գեղարվեստական պատկերի գերիշխանությունը, երբ կինոպատումը կարիք չունի հավելյալ խոսքերի, երբ կադրն է թելադրում ամեն ինչ: Նրա յուրաքանչյուր ֆիլմ հարազատ հողից ու աշխարհից ստացած կենսական լիցքերով հագեցած մի ձոն է բանական մարդուն, որում ներդաշնակվում են տիեզերական բազմաձայնությունն ու արարչագործության լույսը:

Փելեշյանն անհամեմատ ընդլայնել է կինոյի սահմանները և իրական, վավերագրական պատկերին հաղորդել մեծ կինոյի բանաստեղծական ուժը՝ իր ֆիլմերը վերածելով լիովին նոր կինոէսթետիկայի: Նա ստեղծել է բացառիկ, անկրկնելի փելեշյանական կինոաշխարհը:

Կինոյի մեծ Վարպետին մաղթում եմ անսպառ ստեղծագործական եռանդ. բոլոր այն ֆիլմերը, որոնք նա արդեն «տեսել է» իր մտքում, էկրանային կյանք ստանան ու հարատևի այն մեծ կինոտարերքը, որ Արտավազդ Փելեշյան անունն է կրում:

Ամենից շատ դիտված

22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
21:17 ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ երկխոսության շարունակության մասին
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
21:50 Թրամփի վարկանիշը լատինաամերիկացի ընտրողների շրջանում ընկել է մինչև 27%
22:22 Երևանում սոսիները ծանրագույն վիճակում են. Քրիստինա Վարդանյան
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
09:34 Կրակոցներ Կոտայքում. «Hyundai»-ի վարորդն ու ուղևորը կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ. կան վիրավորներ
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր