Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 18:35 08-03-2026

Սարիկ Մինասյանը հայհոյանքով է պատասխանում ֆեյսբուքյան օգտատերերին

Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, ՀԷՑ «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը սոցիալական ցանցերում հաճախ դրսևորում է պաշտոնյային ոչ հարիր վարքագիծ։

Մինասյանը բավականին հիվանդագին է արձագանքում օգտատերերի մեկնաբանություններին։ Նման դեպքեր նախկինում ևս արձանագրվել են։

Ամիսներ առաջ նա արդեն անհարմար իրավիճակում էր հայտնվել, երբ ֆեյսբուքյան կին օգտատիրոջ հետ լեզվակռվի մեջ էր մտել և հրապարակային հարթակում փորձում էր «հաշիվներ մաքրել»։ Ավելի ուշ Սարիկ Մինասյանը ստիպված էր հեռացնել իր գրառումները։

Այս անգամ ևս միջադեպը տեղի է ունեցել ֆեյսբուքում։ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը՝ հանրությանը «Մեր Սարիկ» անունով հայտնի Մինասյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել.

«Մենք ընտրում ենք խաղաղությունը։
Խաղաղության այլընտրանքը պատերազմն է…»։

Հրապարակման տակ օգտատերերից մեկը Մինասյանին դիմել է «ավանակ» բառով, ինչին պաշտոնյան պատասխանել է հայհոյախառն արտահայտությամբ.
«Հորդ անունն ես հիշել, այ գ…»։



Հրապարակման մեկնաբանությունների դաշտում, սակայն, գերակշռում են ՔՊ-ի և անձամբ Սարիկ Մինասյանին ուղղված գովեստի խոսքերը։

Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների հետ Շիրակի մարզում էր՝ ներկուսակցական քարոզարշավի շրջանակում։

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև
20:20 Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1,35 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին
21:17 ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ երկխոսության շարունակության մասին
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
21:50 Թրամփի վարկանիշը լատինաամերիկացի ընտրողների շրջանում ընկել է մինչև 27%
22:22 Երևանում սոսիները ծանրագույն վիճակում են. Քրիստինա Վարդանյան
19:44 Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ԱՄՆ զորքերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ