Ուղիղ եթեր
Սպորտ 7 ամիս առաջ - 21:25 04-03-2026

Պատրաստ չեմ կրկնակի զիջել աշխատավարձս՝ հանուն Եվրոպայի. Սպերցյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ռուսական «Спорт-Экспресс» («СЭ») պարբերականին տված հարցազրույցում խոսել է Եվրոպա հնարավոր տեղափոխության, նախընտրելի առաջնությունների և աշխատավարձի հնարավոր նվազման մասին։

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե ֆուտբոլիստները պատրաստ են հանուն եվրոպական ակումբի գնալ ֆինանսական զիջումների՝ Սպերցյանը նշել է.

«Հաճախ եմ լսում երկրպագուներից, թե մերոնք ոչ մի տեղ չեն գնում, քանի որ այստեղ հսկայական աշխատավարձեր են ստանում, իսկ ֆուտբոլիստներն ասում են, որ պատրաստ են թեկուզ «Էլչե» գնալ։ Ոչ, իհարկե։ Ինքս ինձ համար կարող եմ ասել, որ պատրաստ չեմ գնալ «Էլչե»։ Պատրաստ եմ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ սպասում են, լավ ակումբ, որտեղ ես կխաղամ։ Եվ ինձ բաց չեն թողնի «Էլչե» (ծիծաղում է)։ Դա նույնպես պետք է հասկանալ։ Պատրա՞ստ եմ արդյոք կրկնակի պակաս աշխատավարձ ստանալ հանուն եվրոպական ակումբի։ Կրկնակի՞… Երևի ոչ։ Դա կախված է ակումբից։ Պայմանականորեն գնալ «Էլչե» և կրկնակի կորցնել աշխատավարձի հարցում՝ իհարկե, վախեցնում է»։

Պատասխանելով այն հարցին, թե որ լիգաներն են իրեն ավելի հոգեհարազատ և որտեղ կցանկանար շարունակել կարիերան՝ 25-ամյա ֆուտբոլիստը հավելել է.

«Կստացվի խաղալ, թե ոչ՝ կտեսնենք, եթե տեղափոխվեմ։ Նախասիրություններիցս կարող եմ առանձնացնել Իսպանիան և Իտալիան։ Անգլիա՞ն։ Երևի դա, այնուամենայնիվ, մեկ աստիճան բարձր է։ Ես սկզբունքորեն չեմ վախենում, բայց ավելի լավ է այնտեղ տեղափոխվել որևէ այլ լիգայի միջոցով։ Գլխավորն այն է, որ ես խաղամ, այլ ոչ թե պարզապես գնամ որտեղ պատահի»։

Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո

Ձեզ գուցե հետաքրքրի