Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 16:44 03-03-2026

Օմանից Երևան ևս մեկ հատուկ չվերթ կիրականացվի

Օմանից Երևան մարտի 4-ին ևս մեկ հատուկ չվերթ կիրականացվի, որով Հայաստան կժամանեն Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով տարածաշրջանի տարբեր երկրներում մնացած քաղաքացիները:

Այս մասին հայտարարություն է տարածել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանատունը՝ նշելով, որ Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը կարող են ձեռք բերել՝ զանգահարելով +37433309013 կամ +37494366540 հեռախոսահամարներով։

«Այն քաղաքացիներն, ովքեր արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 4-ին երեկոյան ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված անվճար տեղափոխման հնարավորությունից։

Տեղափոխման ցանկացություն ունեցող քաղաքացիներին խնդրում ենք անհատապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/v9UNjFN34GxUy7zr6՝ մինչև երեկոյան ժամը 20։00-ն»,– հայտնում են դեսպանությունից։

Ավտոբուսները շարժվելու են հետևյալ վայրերից և ժամանակացույցով․

Աբու Դաբի- ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63)՝ մարտի 4-ին ժամը 02:00-ին, ուղևորների հավաքը ժամը 01:30-ին։

Դուբայ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C) մարտի 4-ին ժամը 02:00-ին, ուղևորների հավաքը ժամը 01:30-ին։

Դեսպանությունից զգուշացնում են, որ գրանցվեն բացառապես այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն մարտի 4-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս։

Ընդգծվում է, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը մոտ 12-13 ժամ։

Օմանից առաջին հատուկ չվերթը մարտի 3-ին ժամը 06:15-ին ժամանել է Երևան։ Չվերթով Հայաստան են ժամանել Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով տարածաշրջանի տարբեր երկրներում մնացած քաղաքացիները:

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
16:39 Բռնեցի ձեզ, թե ինչը չեք արել, դե հեծանիվ էլ կքշեք. Փաշինյանը՝ լուսաձորցի երեխաներին
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև